Համավարակի դեմ պայքարի առաջին օրերից փորձառու և արհեստավարժ բժիշկների կողքին առաջին հայացքից աչքի չընկնող, բայց անչափ շնորհակալ ու կարևոր առաքելությունը կատարեցին նաև ապագա բժիշկները: ԵՊԲՀ սովորողները բժշկական կրթություն ստանալու գործընթացին զուգահեռ՝ կամավոր հայտնվեցին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում՝ ավագ գործընկերներին և իրենց կարիքը զգացող մարդկանց օգնելու համար:
11/08/2020Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք ԵՊԲՀ անվանի շրջանավարտներից մեկին, որն ապրում և մասնագիտական գործունեություն է ծավալում հայրենիքից հեռու: Կարինե Գաբրիելյանն արդեն մի քանի տասնամյակ է ԱՄՆ-ում մեծ հաջողություններ է գրանցել ակնաբուժության ոլորտում՝ չկորցնելով կապը հարազատ համալսարանի հետ:
Ամփոփել են ԵՊԲՀ քոլեջի քույրական գործ մասնագիտությամբ ընդունելության մրցույթի արդյունքները։
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ ստոմատոլոգիական տարբեր թեմաներով վեբինարների շարք է իրականացվելու:
100-ամյա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ իր շուրջ է համախմբել շնորհալի սովորողների, որոնք ոչ միայն կրթական, այլև հասարակական ակտիվություն են ցուցաբերում: ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ Էմմանուել Ղանդիլյանը 2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է:
Նաջմե Ֆազելին՝ 25-ամյա ապագա ատամնաբույժը, վերջերս է ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Հայաստանը նրա համար դրախտ է, իսկ ուսումը ԵՊԲՀ-ում՝ ավելին իմանալու և կատարելագործվելու հրաշալի հնարավորություն:
Շարունակում ենք համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին: Լուսինե Գրիգորյանը ԵՊԲՀ 2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է, ծնվել և մեծացել է Երևանում, սովորել է «Քվանտ» վարժարանում։
Կորոնավիրուսային համաճարակն աշխատանքով ծանրաբեռնել է ինչպես աշխարհի բժշկական հանրությանը, համաճարակաբաններին, այնպես էլ աշխատելու մեծ դաշտ է բացել հոգեբանների և սոցիոլոգների համար:
Երևանի պետական բժշկական համալսարանը ստացել է խոշոր դրամաշնորհ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։ Դրամաշնորհը ծառայելու է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի կառուցման համար, որը COBRAIN ծրագրի հետ համատեղ հիմք է հանդիսանալու ուղեղի հետազոտություններով զբաղվող գերազանցության կենտրոնի համար։