Ապրիլի 14-ին աշխարհում նշվում է Շագասի հիվանդության դեմ պայքարի հինգերորդ համաշխարհային օրը:
2024թ. թեման կենտրոնանում է հիվանդության վաղ ախտորոշման և ամբողջ կյանքի ընթացքում բուժօգնության հասանելիության վրա, ինչպես նաև հասարակության իրազեկվածությունը Շագասի հիվանդության վերաբերյալ բարձրացնելու և ավելի մեծ աջակցություն և ֆինանսավորում ապահովելու համար ուղղված հիվանդության վաղ ախտորոշման և հետագա համապարփակ բուժման նպատակով:
15/04/2024Ամերիկյան Թենեսի նահանգի առողջապահության վարչությունը վերջերս հետաքննություն է իրականացնում կոսմետիկ նպատակներով կիրառված բոտուլինոտոքսինի ներարկումներից հետո բոտուլիզմ հիվանդության առաջացման առիթով:
Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ նյութում ապրիլը մի քանի տեղակայման քաղցկեղների իրազեկան ամիս է համարվում, այդ թվում նաև՝ կերակրափողի քաղցկեղի:
Ապրիլը մի քանի տեղակայման չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս է, որի հիմնական նպատակը հանրային լայն շրջանակներում հիվանդացության վերաբերյալ մատչելի տեղեկատվության տրամադրումն է, և ևս մեկ անգամ հիշեցումը, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն պետք է ժամանակին ախտորոշել և բուժել:
Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված: Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2024թ.-ի ընթացքում Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրներից 40-ում արձանագրվել է կարմրուկի 30.000 դեպք (16.02.2024թ.-ի դրությամբ):
Վաղը քննարկելու ենք և օրակարգային թեմա ենք դարձնելու «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. Հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում» թեման։
Երիկամների համաշխարհային օրը գլոբալ առողջապահական իրազեկման արշավ է, որն ուղղված է երիկամների առողջության կարևորության վերհանմանը և երիկամների հիվանդության և դրա հետ կապված առողջական խնդիրների հաճախականության ու հետևանքների նվազեցմանն ամբողջ աշխարհում:
2024 թվականի մարտ ամիսը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս է հայտարարված ամբողջ աշխարհում: Սա շատ լավ առիթ է` հիվանդացության մասին բարձրաձայնելու, մարդկանց իրազեկվածությունը հիվանդության, դրա վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման մասին բարձրացնելու համար: