Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 21 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ N զորամասում զինվորական երդում տվեցին:
Շարունակում ենք ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին՝ այս անգամ ներկայացնելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և «Ուիգմոր Քլինիք»-ի դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ Արթուր Խաչատրյանին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի դեկանները հանդիպեցին առաջին կուրսի ուսանողների հետ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտների երդման արարողությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 20 ուսանող ձեռք է բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ՝ անցելով «Երիտասարդ մարտիկի» մեկամսյա դասընթաց:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին:
100-ամյա բուհում պատմություն ունի ամեն մի անկյուն։ ԵՊԲՀ-ի բակում «Կանաչներ» յուրահատուկ անվանումը ստացած այս նստարաններին անգամ ցուրտ եղանակին տասնյակ զրույցներ են ծավալվել և ծավալվում ուսանողական ծանրաբեռնված առօրյայի, դասերի, ապագա բժիշկներին հետաքրքրող այլ թեմաների մասին։ Շատ սովորողների և շրջանավարտների համար տարածքը հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի է։
Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Մանվել Չաբուխյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով: