Նորություններ

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ու ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության գերազանցության կենտրոնը կհամագործակցեն

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պատվիրակությունն օրերս Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության գերազանցության կենտրոնի ղեկավարության հետ կայացած հանդիպմանը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, հանդիսանալով ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նպատակ ունի սերտացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ ռազմաբաժշկական կրթության ոլորտում ձեռք բերելով երկկողմ համագործակցության պայմանավորավածություններ:

15/11/2019

Մանկական էնդոկրին բաժանմունքը բարեկարգված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժում է ստանում տարեկան շուրջ 600 երեխա:

15/11/2019

ԵՊԲՀ ներկայացուցիչը մասնակցեց Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած սեմինարին

Զալցբուրգ քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից կազմակերպած «Բժշկական ինֆորմատիկա» թեմայով սեմինարը, որտեղ մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Ինֆեկցիոն հիվանդություններ» ամբիոնի ասիստենտ, վարակաբան, հանրային առոջապահության մասնագետ, բ.գ.թ. Աննա Աշոտի Մխոյանը:

14/11/2019

Հերթական հաջողությունները` ուսանողական մարզական խաղերում

ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվորեն մասնակցել տարբեր միջոցառումների՝ լավագույնս դրսևորելով իրենց տարբեր բնագավառներում:

13/11/2019

Անվանական կրթաթոշակներ՝ ութ ապագա բժիշկներին

ԵՊԲՀ-ն այս ուսումնական տարում ունի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառու:
Բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն հետևյալ չափորոշիչները՝ բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին:

13/11/2019

ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին

ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:

11/11/2019

Գիտության աշնանային ձեռքբերումները

Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։ Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված երկու մրցույթի հաղթող, ինչի արդյունքում լաբորատորիան կհարստանա նոր մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆով և կենդանիների գազով անզգայացնելու համակարգով,

11/11/2019

Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելեց ԵՊԲՀ

Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր  Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ:

08/11/2019

Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ  իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 25-րդ մասը։  

08/11/2019