Նորություններ

Սովորողները մանկական վարակաբան Ալիսիա Դեմիրճյանի հետ քննարկել են մասնագիտական մի շարք հարցեր

ԵՊԲՀ նորաբաց ուսումնական սենյակներից մեկը, չնայած արձակուրդային ժամանակահատվածին, երեկ մարդաշատ էր: Սովորողները հնարավորություն ունեցան մասնակցելու ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Լոնդոնի Guy's and St Thomas' NHS Foundation Trust-ի մանկական վարակաբան Ալիսիա Դեմիրճյանի հետ հանդիպմանը, որը նվիրված էր մանկաբուժական հարցերի քննարկմանը:

24/08/2018

Մեկնարկել է նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողովը

Օգոստոսի 21-ին ԵՊԲՀ-ում մեկնարկել է երկօրյա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները. Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են մասնագետներ արտասահմանից և Հայաստանից: 

21/08/2018

«Հաջողության դպրոցի» հյուրը ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր

«Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոց» խորագրով ուսանողական նախաձեռնության հերթական հյուրը ԵՊԲՀ շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր։ Մասնագետը Օտտավայի, Տորոնտոյի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանների պրոֆեսոր է, Միավորված ազգերի կազմակերպության հատուկ ամսագրի գլխավոր խմբագիր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրոպիկական հիվանդությունների հետազոտման հատուկ ծրագրերի համագործակցության և կառավարման հարցերով ղեկավարը: Գարրի Ասլանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր անցած ուղին:

20/08/2018

Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ կենսաքիմիական փորձերից մեկի ժամանակ: Սև ու սպիտակ լուսանկարն արդեն ավելի քան կեսդարյա պատմություն ունի: Հիշողություններ, մասնագիտական երկարամյա ճանապարհ, հանդիպումներ, որոնց մասին ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում պատմել է Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարյանը: 

14/08/2018

Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով

Բժշկական համալսարանի ընթերցասրահի ֆոնդը համալրվել է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 օրինակ դասագրքերով, որոնցով բժշկագիտություն են ուսանում աշխարհի առաջատար համալսարաններում։ Բոլոր դասագրքերին կից առկա են թվային ծրագրեր, գրաֆիկներ և անիմացիաներ, ինչն էլ ավելի դյուրին և հետաքրքիր կդարձնի ուսման գործընթացը։

08/08/2018

Գրանտային ֆինանսավորում՝ հետազոտական աշխատանքի իրականացման համար

Վերջերս ձևավորված Նեյրոգիտության գիտական լաբորատորիայի՝ կոմպլեքս նեյրոնալ ցանցերի տարածաժամանակային վերլուծությամբ զբաղվող խումբը՝ ի դեմս Սենիկ Մատինյանի, Իննովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (Innovative Solutions and Technologies Center http://istc.am/en/) կողմից արժանացել է գրանտային ֆինանսավորման “Machine Learning Applications in Closed-Loop Deep Brain Stimulation System” հետազոտական աշխատանքի իրականացման համար։ 

03/08/2018

ԵՊԲՀ-ի անունը՝ BAW քարտեզի վրա

Ինչպես արդեն գիտեք, այս տարի ևս, երկրորդ տարին անընդմեջ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week) կրթական արշավը: 

03/08/2018

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

02/08/2018

Հայաստանում կանցկացվի նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողով

Օգոստոսի 21-ից 22-ը Երեւանի պետական բժշկական համալսարանի կարմիր դահլիճում տեղի կունենա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները: Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը:

01/08/2018