«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
01/09/2025«Մարդը, ով չի կարդում, ոչ մի առավելություն չունի նրա նկատմամբ, ով չի կարող կարդալ», – Մարկ Տվենի այս արտահայտությունը չի կորցնում իր հրատապությունը մեր օրերում, երբ հասարակությունը` տարված սոցիալական ցանցերով և արագ տեղեկատվության տարափով, անտեսում է գիրք կարդալու կարևոր սովորությունը։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արփի Մկրտչյանը և «Պատիվ ունեմ» ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Խաչատրյանը մասնակցել են Չինաստանի Վեսթլեյք համալսարանի կողմից կազմակերպված երկշաբաթյա ամառային դպրոցին՝ «Բնական գիտությունների սահմաններ» խորագրով։
Հոտի և հիշողության կապը շատ հին ժամանակներից նկատված երևույթ է, բայց գիտականորեն առաջին անգամ քննարկվել է դեռևս հին փիլիսոփաների մոտ։
Բժշկական բուհի քոլեջը 7 մասնագիտությամբ 236 առաջին կուրսի ուսանող ունի այս ուսումնական տարում: Նրանց հետ Կարմիր դահլիճում հանդիպում ունեցան քոլեջի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Վահե Այվազյանը և անձնակազմը:
2025-2026 ուսումնական տարում «Հերացի» մեծ ընտանիքին միացավ 709 առաջին կուրսեցի՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներից։ Բժշկական մայր բուհը, բացելով դռները առաջին կուրսեցիների առաջ, նրանց ողջունեց բժշկի դժվարին, բայց վեհ առաքելության ճանապարհին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակում` «Կանաչներ» ուսանողական հատվածում կայացավ առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր, սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Լևի Միքայելյանը օգոստոսի 29-ին կդառնար 97 տարեկան։
Օգոստոսն աշխարհի շատ երկրներում համարվում է իմունիտետի մասին իրազեկման միջազգային ամիս: Այն նպատակ ունի մարդկանց հիշեցնելու իմունային համակարգի ամրապնդման և առողջ ապրելակերպի խթանման ուղիների մասին, ինչպես նաև ընդգծում է պատվաստումների կարևորությունը բոլոր տարիքի մարդկանց համար: