Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: 

29/01/2018

Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

2017թ. դեկտեմբերի 31-ից Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոստոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը համատեղությամբ կհանդիսանա նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:

26/01/2018

Կընդլայնվեն սննդամթերքի ու բույսերի վրա շրջակա միջավայրի ազդեցությանն ուղղված ուսումնասիրությունները

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի գլխավորությամբ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

22/01/2018

Ֆրից Ռոզենդալ. Բժշկի մասնագիտությունը թույլ կողմեր չունի

Կատակասեր, ֆուտբոլի ու պատմության սիրահար բժիշկ, հետազոտող Ֆրից Ռոզենդալը Նիդերլանդների հայտնի Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է: Նա Նիդերլանդների թրոմբոզի և հեմոսթազի միության նախագահն է: Տարիներ շարունակ եղել է Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության նախագահը: 

22/01/2018

Արտերկրից ժամանած պրոֆեսորների հետ քննարկվեցին համագործակցության մի շարք հարցեր

«Ամեն ինչ թրոմբոզի մասին» միջազգային  համաժողովը ԵՊԲՀ-ում  մեկտեղեց արտերկրի և Հայաստանի ավելի քան 500 մասնագետի, որոնք երկու օր քննարկեցին թրոմբոզի ախտորոշմանը, բուժմանն ու  կանխարգելմանը վերաբերող մի  շարք արդիական հարցեր:

20/01/2018