Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»: Տոնակատարությանը մասնակցեցին ԵՊԲՀ հնդիկ ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված էին հնդկերենով:
27/03/20182017 թվականի նոյեմբերի 30-ից Երուսաղեմի Hadassah Mount Scopus հիվանդանոցի մանկաբուժության բաժնի ղեկավար Յակով Բերկունը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրների 2017թ. գործունեության հաշվետվություններին էր նվիրված ԵՊԲՀ կլինիկական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ կլինիկական խորհրդի նիստերի անցկացումն առաջին հերթին ուղղված է առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև արձանագրված հաջողությունների ամփոփմանը։
Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի տարեկան 27-րդ գիտաժողովը (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver) այս տարի անցկացվեց մարտի 14-ից 18-ը Նյու Դեյլիում: Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար բժիշկ-գիտնականների աշխարհի տարբեր անկյուններից: Գիտաժողովին մասնակցող շուրջ 9000 պատվիրակները ներկայացրին զեկույցներ բժշկագիտության արդի թեմաներով:
ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» միջոցառումների շարքը մեկնարկեց «Science Hub» հարթակով, որի ընթացքում բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց անցած տարի անցկացված ԵՊԲՀ ՈւԳԸ-ի հասած հաջողությունների և ուղեղի ճանաչմանը նվիրված նման միջոցառում անցկացնելու կարևորության մասին։
ԵՊԲՀ մեծ դահլիճը երեկ ավելի քան մարդաշատ էր: Ապագա բժիշկներն ու ֆուտբոլասեր համալսարանականները մեծ ոգևորությամբ ողջունեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով կարևոր առաքելությամբ էր եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: