Այսօր Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից ստացել ենք պաշտոնական նամակ այն մասին, որ տեղի պաշտոնական մարմինները պաշտոնապես ճանաչվում են բժշկական բոլոր մասնագիտություններով ԵՊԲՀ բազային կրթության որակավորումը:
24/05/2017Այս օրերին Հայաստանում գտնվող ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի պատվիրակության անդամները` գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի և Պոսդամի քաղաքապետ Յան Յակոբսի գլխավորությամբ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել են բժշկական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
ԵՊԲՀ-ում մայիսի 24-ին անցկացվեց համաժողով, որը նվիրված էր պալիատիվ բժշկական օգնության հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ոլորտի անվանի մասնագետներ ԱՄՆ-ից:
2017թ. հունիսի 1-ից պրոֆեսոր Ֆիլիպ Ագոփ Ֆիլիպը կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ֆարմակոլոգիայի ամբիոնների այցելու պրոֆեսոր:
«Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր անցկացված բաց դասախոսության ընթացքում ապագա բժիշկներին ներկայացրեց Սուդանի պատերազմական Նուբա լեռներում աշխատելու իր փորձառությունը:
Նուբայի միակ բժիշկը շարունակում է կյանքեր փրկել՝ չվախենալով ռմբակոծությունից
Թոմ Քաթինան Երեւանում այցելեց վիրավոր զինծառայողներին