Բժշկական օրացույցում փետրվար ամիսը համարվում է պերինատալ վարակների կանխարգելման վերաբերյալ իրազեկման ամիս:
25/02/2025ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթում ԵՊԲՀ-ից հաղթող է ճանաչվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը։
Մանկաբարձուհիների և բուժքույրերի համար այսօր մեկնարկեց երկօրյա վարպետաց դաս «ԲՑԺ պատվաստում, տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով:
Մերի Խաչատրյանը և Արտյոմ Աղաբաբյանը բժշկական բուհում սովորել են գերազանց առաջադիմությամբ, անվանական կրթաթոշակառու են եղել:
Միասին 5,5 տարի սովորած երիտասարդները սիրահարվել են, ընկերություն արել, իսկ Արտյոմի 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո՝ ամուսնացել:
Բժշկական համալսարանի Կարմիր դահլիճը համախմբել էր հայ և արտասահմանցի ապագա բժիշկներին։ Առիթը Կարիերայի կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում անցկացված միկրովիրաբուժական պրակտիկ համաժողովն էր։ Ծրագրի հիմնաքարն է «ուսանողը սովորեցնում է ուսանողին» սկզբունքը։
Բոլոր ֆակուլտետում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հպարտության առիթ են տալիս, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բժշկագիտության ապագան է:
Ռեյնոյի հիվանդության իրազեկման միամսյակը, որն անցկացվում է ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը Ռեյնոյի ֆենոմենի վերաբերյալ, հիվանդություն, որն ազդում է վերջույթների արյան շրջանառության վրա: Սա հնարավորություն է հասարակությանը կրթելու, իրազեկելու հիվանդության ախտանիշների, պատճառների և բուժման մասին, ինչպես նաև աջակցություն առաջարկելու նրանց, ովքեր ապրում են Ռեյնոյի համախտանիշով:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը կառույցի ներկայացուցիչների հետ բժշկական բուհում հանդիպում է ունեցել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ու համալսարանականների թիմի հետ: