Նորություններ

«Բժշկությունը 5 րոպեում». լսողության պահպանման միջազգային օր

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է:
Օրվա կարգախոսն է «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»:

03/03/2025

Բժշկական երկու դինաստիայի մասնագիտության շարունակողը  ճերմակ խալաթը կրում է մեծ պատասխանատվությամբ

Բժշկագիտության մեջ հաճախ է պատահում, երբ մարդասիրական այս մասնագիտությունը փոխանցվում է սերունդից սերունդ: Անահիտ Գուլյանը  ևս այդ օրինակներից է, միաժամանակ  երկու բժշկական դինաստիայի ներկայացուցիչ է:  

03/03/2025

Սովորելու ոսկե մեթոդը գտնելու համար կարևոր է ճիշտ գնահատել սեփական ունակությունները

Կրթության մեջ հաջողության հիմնական մոտեցումները ներառում են ոչ միայն սեփական ունակությունների ճիշտ գնահատումը, այլև աշխատասիրության դերի կարևորումը։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Էլիզ Բալոյանն ասում է՝ ամենամեծ բարդությունը, որին բախվում է ուսանողը հենց առաջին օրերից, նյութի ծավալն է։ Կարևոր է ցուցաբերել պատրաստակամություն և տրամադրել բավարար ժամանակ ուսմանը։

03/03/2025

Փետրվարի 28-ը` հազվագյուտ հիվանդությունների օրը

Հազվագյուտ հիվանդությունների օրը, անցկացվում է ամեն տարի փետրվարի վերջին օրը` սկսած 2008թ.-ից: Օրվա առաքելությունն է ուշադրություն հրավիրել այն հազվագյուտ հիվանդությունների վրա, որոնք ազդում են ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 20 մարդուց 1-ի վրա …

28/02/2025

Մուկովիսցիդոզ. հետազոտությունից մինչև բուժում

Բժշկական մայր բուհում անկացվեց կոնֆերանս «Մուկովիսցիդոզ: Հետազոտությունից մինչև բուժում» թեմայով, որը նույն հարկի ներքո էր համախմբել առաջատար հետազոտողներին և բժիշկներին՝ քննարկելու մուկովիսցիդոզի հետազոտությունների նորագույն ձեռքբերումները, նորարարական բուժման մոտեցումները և այն մարտահրավերները, որոնց բախվում են հիվանդներն ու առողջապահության մասնագետները:

27/02/2025

ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարները և ՌԲՖ-ն սերտացնում են համագործակցությունը տարբեր ուղղություններով

Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) ղեկավարների հետ համատեղ ԵՊԲՀ-ում քննարկեցին հետագա համատեղ գործունեության ուղղությունները:

27/02/2025

Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվեց խորհրդատու պրոֆեսորի կոչում․ Գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը

2025 թվականի՝ գերհագեցած օրակարգով Գիտական խորհրդի առաջին նիստի մեկնարկը հանդիսավոր էր:  Հոբելյանների առթիվ և տասնամյակների կատարած աշխատանքի համար պատվոգրի արժանացավ երեք համալսարանական:

27/02/2025

Ուսանողական գիտաժողով՝ ջրծաղիկի և հեպատիտի կանխարգելման և իրազեկվածության բարձրացման վերաբերյալ

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներն ուսանողական գիտաժողովի շրջանակում ներկայացրեցին «Ջրծաղիկ. համաճարակաբանությունը և կանխարգելման հիմնական մոտեցումները» և «Վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ իրազեկվածությունը կոսմետոլոգիական սրահների աշխատակիցների շրջանում» թեմաներով հետազոտությունները, որոնց հիմնական նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:

26/02/2025

Բժշկի մասնագիտական բարձր որակների ու արդի տեխնոլոգիական լուծումների համադրմամբ կարելի է հասնել արդյունքի. Համլետ Կարայան

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող  Համլետ Կարայանի մասնագիտական ընտրության վրա ազդեցություն է ունեցել բժիշկ տատիկը:

26/02/2025