Սիսակյան ազգանունն իր հաստատուն տեղն ունի բժշկական աշխարհում: Պրոֆեսոր Համայակ Սիսակյանն արդեն շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեություն է ծավալում 100-ամյա բժշկական կրթօջախում՝ շարունակելով հոր՝ անվանի բժիշկ-կենսաբան, Բժշկական կենսաբանության ամբիոնի երկարամյա նախկին վարիչ Սոս Սիսակյանի՝ ապագա բժիշկներին կրթելու, մարդկանց օգնելու առաքելությունը:
Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկեց համագործակցության շրջանակները՝ կրթական, կլինիկական, գիտական ուղղություններով, ինչպես նաև նախանշվեցին մանկական ուռուցքաբանության զարգացման հեռանկարները:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։ 75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։
07-04-2021
29-03-2021
25-03-2021