ԵՊԲՀ նիստերի դահլիճում անցկացվեց ստոմատոլոգիական համաժողով պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բժիշկների և սովորողների համար։
08/12/20212021թ հունիսի 15-ին լրացավ անվանի գիտնական, մանկավարժ, հայ դատական բժշկության լավագույն ներկայացուցիչներից մեկի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր՝ պրոֆեսոր Կոնստանտին Լևոնի Նազարեթյանի 100-ամյակը:
Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները բժշկական օգնության և սպասարկման հետ կապված առավել տարածված անցանկալի հետևանքներ են, որոնք հանրային առողջապահության լուրջ խնդիր են հանդիսանում, քանի որ բացասաբար են անդրադառնում հիվանդացության, մահացության և կյանքի որակի վրա:
Երիտասարդ հետազոտողների համար այսօր բժշկական համալսարանում անցկացվեց «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Ժամեր առաջ Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրին Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Փարիզի Հաշմանդամների տունը հատուկ հուշամեդալներով է պարգևատրել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանին։
Արդեն 4 տարուց ավելի Մեծ Բրիտանիայում արդյունավետ գործունեություն է ծավալում ԵՊԲՀ շրջանավարտների միությունը, որի նախագահն է բժշկական բուհի հնդիկ շրջանավարտ Արուն Դաբասը։
Մասնագիտական շարունակական կրթությունը և ինքնակրթությունը յուրաքանչյուր բժշկի զարգացման և կայացման հիմքն է: Այս համոզմանն է ԵՊԲՀ շրջանավարտ Լիլիկ Գրիգորյանը, որն այժմ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում անցնում է կլինիկական օրդինատուրա՝ ընտանեկան բժիշկ-ստոմատոլոգ դառնալու նպատակով: