Պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը իսպանացի գործընկերների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պայքարը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ։ Բժշկական բուհի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը կարճ ժամանակ առաջ դասախոսություններով հանդես եկավ վերոհիշյալ համալսարանում։ 

22/11/2021

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:

19/11/2021

Ապագա ռադիոլոգի աշխատանքի բանաձևն է՝ լինել համառ, համբերատար ու հետևողական

Վերմիկ Վասիլյանը 2015 թվականին է ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցն ավարտել է գերազանցությամբ։

19/11/2021

ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն

Ժամանակակից աշխարհում, սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները որոշումներ ընդունող մարմիններից պահանջում են հստակ, ապացուցողական հենք ունեցող, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված և տեղի իրավիճակին համապատասխանող ու իրական կյանքում իրագործելի հրամանների, որոշումների և օրենքների ընդունում:

18/11/2021

Հակաբիոտիկների պատշաճ կիրառումը օրակարգային է նաև COVID-19-ի դեպքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլև նրան նախորդող շրջանում պարբերաբար կոչ է անում հանրությանը հակաբիոտիկներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում հակաբիոտիկները հիմնականում չարաշահվում են:

18/11/2021

Հերացիականները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ մասնագիտական պարտքը կատարելիս զոհված ռազմական բժիշկների

Ապագա բժիշկները, կուրսանտները Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ՝ բուժծառայողի մասնագիտական օրը նշեցին՝ ծաղիկներ խոնարհելով «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի առաջ:

17/11/2021

Վիգեն Հովհաննիսյանը վստահ է՝ ռազմական բժիշկների շնորհիվ փրկվել և կյանք են վերադարձել հայրենիքի շատ պաշտպաններ

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վիգեն Հովհաննիսյանը ծնվել է բժիշկների ընտանիքում, իսկ ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրել է, քանի որ կարծում է՝ այս մասնագիտության կրողների կատարած աշխատանքն անգնահատելի է:

17/11/2021

Համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն գիտելիքներով

Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության զարգացումն ու առաջընթացը, քանի որ համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:

17/11/2021

Ռազմական բժիշկները կյանքի և մահվան սահմանագծին հայրենիքի պաշտպանների կողքին են. նոյեմբերի 17-ը բուժծառայողի մասնագիտական օրն է

ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ը բուժծառայողի մասնագիտական օրն է: Զինվորական և բժշկի կոչմանը հավատարիմ՝ ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում կրկնակի երդման ներքո:

17/11/2021