Վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Բաղդասարյանը բժշկի բարձր կոչմանն արժանանալը համարում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Բժշկությունը, կոչելով առաքելություն, շեշտում է՝ ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ խորապես գիտակցելով դրա կարևորությունն ու ողջ պատասխանատվությունը:
10/11/2021Կարդալ սկզբնաղբյուրում (zarkerak.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (yerkir.am)
Բժշկական համալսարանի 3 ուսանողի տրամադրվել է դրամական օժանդակություն՝ «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից:
Հայ-գերմանական օնկոլոգիայի դպրոցի (ArGOS-Armenian German Oncology School) «Ժամանակակից օնկոլոգիայի հիմնատարրեր, Մաս 2. Վերին աղեստամոքսային տրակտի քաղցկեղ (կերակրափող և ստամոքս)» խորագրով երկրորդ առցանց գիտաժողովին դասախոսեցին Գերմանիայի ուռուցքաբանության ոլորտի հանրահայտ բժիշկները։
ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանը և փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը հանդիպեցին Շրի Լանկայից մեր երկիր բժշկական կրթություն ստանալու նպատակով ժամանած ուսանողների հետ։
Բժշկական բուհի հնդիկ ուսանողները հանդիսավոր նշեցին Լույսերի տոնը՝ Դիվալին։ Սահմանափակ մասնակիցներով տոնական միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը
ԵՊԲՀ-ում նոյեմբերի 4-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:
Ուսանողական տարիների ձեռքբերումները նախանշում են ապագա բժիշկների մասնագիտական ուղին: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, «Վահան Արծրունու անվան» կրթաթոշակառու Սոնա Թունյանը սովորելու ընթացքում ընձեռված հնարավորությունից օգտվելով, հնարավորին շատ գիտելիքներ յուրացնելով՝ հավակնում է հետագայում դառնալ բարձր որակավորում ունեցող պահանջված մասնագետ: