Ապագա բժիշկներն արդեն մասնագիտական օտար լեզուներ են սովորում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Օտար լեզուների ամբիոնն արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է դասախոսական աշխատանքի երկար տարիների փորձառություն ունեցող և մասնագիտական կայացման հարուստ ուղի անցած լեզվաբան Հասմիկ Հովհաննիսյանը: Նրա հետ զրուցել ենք արդեն իրականացված և ապագայում նախանշված արդյունավետ ծրագրերի, դասընթացների առցանց կազմակերպման, բուհի միջազգայնացման գործընթացում ամբիոնի դերակատարման և արձանագրված ձեռքբերումների մասին: 

19/04/2021

«Մերօրյա հերոսները». Հարություն Թիլիքյան

Ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը` նշանակում է ամուր կապերով կապվել հայրենիքին ու ծառայել բժշկի և սպայի կոչմանը հավատարիմ:

18/04/2021

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, դասախոսների ուղեկցությամբ ապագա բժիշկներն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում էին:

17/04/2021

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Ամեն տարի՝ ապրիլի 17-ին, ամբողջ աշխարհում նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը։ Միջազգային օրացույցում այս օրն իր տեղը գտավ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ սկսած 1989 թվականից: Ապրիլի 17-ն ընտրվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենկ Շնաբելի պատվին, ում ծննդյան օրը նշվում է հենց այդ օրը:

17/04/2021

Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն իր ընտրած մասնագիտացումն ամենապահանջվածն ու դժվարն է համարում

Պատերազմի օրերին բժշկական մայր բուհի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արամ Ներսիսյանը  ևս վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար պայքարող առաջամարտիկներից էր:

16/04/2021

Մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Հարգելի՛ դիմորդ, եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: 

15/04/2021

Գերմանացի մասնագետն առցանց դասախոսություն անցկացրեց բժշկական համալսարանում

Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Հանովերի բժշկական կենտրոնի անվանի բժիշկ, Քաղցկեղի բազմապրոֆիլ կենտրոնի գործադիր տնօրեն, ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված պրոֆեսոր, Յորգ Հայերի դասախոսությունը «Քաղցկեղի կառավարումը Գերմանիայում COVID-19 համավարակի պայմաններում» թեմայով:

15/04/2021