ԵՊԲՀ մի քանի ուսանողներ Տորոնտոյի Հայ բժշկական միության կողմից ստացան հավաստագրեր և 100 հազար դրամ պարգևավճար։
24/09/2019Ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանի խոսքով՝ մահացության հիմնական պատճառ համարվող սիրտ-անոթային հիվանդությունները տարածվածությամբ առաջին տեղում են:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:
Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:
ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե՛ ռազմաբժշկական կրթությունը:
Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Բակո Սահակյանին՝ քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել են հետագա սերտ համագործակցության ուղիները: Կողմերը, կարևորելով առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրները, նախատեսում են աշխատել տարբեր ուղղություններով:
Մենք հպարտ ենք համալսարանական մեր բանիմաց մասնագետներով, ովքեր ոչ միայն կլինիկական, այլև գիտամանկավարժական գործունեություն ծավալում, ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս։ Սեպտեմբերի 6-7-ին Բելգիայի Գենտ քաղաքում անցկացվեց Եվրոպական Ոսկրամկանային ռադիոլոգների ասոցիացիայի կազմակերպած «Արթրիտների ճառագայթային ախտորոշումը» համաժողովը, որը նվիրված էր հոդերի բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունների ավելի վաղ փուլերում հայտնաբերմանը և դիֆերենցիալ ախտորոշմանը:
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 200 քաղաքացու:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր կայացավ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով համագումարը՝ նվիրված թոքի քաղցկեղի բուժմանը:
Գերմանացի պրոֆեսորները սեպտեմբերի 11-ին մեկնարկած համագումարի 3-րդ օրն անդրադարձան աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակին՝ հայ մասնագետներին ներկայացնելով ախտորոշման և բուժման ամենաարդյունավետ եղանակները: