Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 18 միլիոն մարդ: 1999 թվականից ի վեր՝ խնդրի կարևորությունը հաշվի առնելով, սեպտեմբերի 29-ն աշխարհում նշվում է՝ որպես սրտի համաշխարհային օր: 2019 թվականի սրտի համաշխարհային օրվա թեման է՝ «Եղիր սրտի հերոս»:
30/09/2019Աշխատանքային և ուսումնական շաբաթը մեկնարկում ենք մեր լավագույն ուսանողների համար սպասված նորությամբ։ Մեկնարկում է գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲ-ՈՒՍ» ծրագրի 3-րդ շրջափուլը, որը լինելու է է՛լ ավելի հետաքրքիր, ուսուցողական և ժամանակակից։
Այս ուսումնական տարում առաջին անգամ և առաջինը Հայաստանում բժշկական համալսարանը սկսում է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին:
Հարգելի սովորողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ տարածքում հնարավորություն ունեք օգտվելու UpToDate բժշկական տեղեկատվության ծրագրային ապահովման հսկայական համակարգից։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր Տեխասի բժշկական կենտրոնի ռադիոլոգ, ԵՊԲՀ այցելու-պրոֆեսոր Արմեն Քոչարյանին: Վերջինս հանդիպեց բժշկական համալսարանի ուսանողների հետ՝ կիսվելով իր հարուստ փորձով:
ԵՊԲՀ-ում գիտնականների և ուսանողների համար անցկացվեց գիտակրթական սեմինար՝ «Գենոմի խմբագրման, բջիջների վերլուծության և բիոիմիջինգի ժամանակակից մեթոդները» թեմայով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ռեկտորը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություններ կարևոր և պատասխանատու գործում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը:
Մեր երկրում բժշկական կրթության 100-ամյա հոբելյանին ընդառաջ ԵՊԲՀ-ում անցկացված «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովի շրջանակում երեկ տեղի ունեցավ նաև էնդոկրինոլոգիային նվիրված հերթական մասնագիտական հավաքը։