Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան ԵՊԲՀ-ում

Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետներն այսօր ԵՊԲՀ-ում էին: 

10/10/2019

Իսրայելից ժամանած հայազգի նեյրոկենսաբանը դասախոսեց ԵՊԲՀ-ում

Շարունակվում են «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» ստեղծման շրջանակում իրականացվող թիրախային սեմինարները։ Այս անգամ ԵՊԲՀ հյուրը Իսրայելի Վեյզմանի գիտության ինստիտուտի (Weizmann Institute of Science) հայազգի նեյրոկենսաբան, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Էդուարդ Կորկոտյանն էր: Կենսաքիմիայի ամբիոնում նեյրոկենսաբանը հանդես եկավ դասախոսությամբ: 

08/10/2019

Գիտխորհրդի արտահերթ նիստում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 4-ին հրավիրվել էր գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի վերաբերյալ գիտխորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկությունները:

07/10/2019

«Զինվորի տան» հերթական միջոցառմանը մասնակցում էր կանադահայ հոգեբույժ Ռիտա Գույումճեանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ղեկավարությամբ գործող ակումբի  հերթական միջոցառումը:

07/10/2019

Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը հոկտեմբերի 4-ից հյուրընկալել է Հայդելբերգի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայի պրոֆեսոր Հենդրիկ Դիենեմաննին և առաջատար թորակալ (թոքային/ կրծքային) վիրաբույժ Պետեր Ռեիմեռին:

07/10/2019

Նոր առարկա ԵՊԲՀ-ում

Այս ուսումնական տարում բժշկական համալսարում սկսվում է «Սեքսոլոգիայի հիմունքները» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին: Առարկայի նպատակն է՝ ծանոթացնել ուսանողներին սեքսոլոգիայի հիմունքներին։ 

07/10/2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի ուսուցիչնե՛ր, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր բոլորս օրվա խորհրդով ակամա հիշելու ենք հատկապես այն ուսուցիչներին, ովքեր շռայլորեն մեզ են բաշխել ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքները, այլև ջերմությունը, սովորեցրել են ճանաչել ու սիրել, ձգտել, սխալվել ու առաջ անցնել։

05/10/2019

Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի օրիդինատորներն ու բարձր կուրսի ուսանողներն այսօր հանդիպեցին արտերկրից բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ:

04/10/2019

ԵՊԲՀ-ն ռազմաբժշկության ոլորտում խորացնում է համագործակցությունը Հունաստանի հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

03/10/2019