Կարդալ սկզբնաղբյուրում (panorama.am)
07/04/2023Կարդալ սկզբնաղբյուրում (hetq.am)
Կարդալ սկզբնաղբյուրում (aravot.am)
Յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր: Առողջության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է և այդ առումով յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները, երբ և որտեղ դրանք անհրաժեշտ են՝ առանց ֆինանսական դժվարությունների:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին վերարտադրողական, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներ:
Բժշկական համալսարանում անցկացվեց Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Կլինիկական դեղաբանության պրոֆեսոր Քրիստոֆ Գլայտերի դասախոսությունը բժիշկների, երիտասարդ հետազոտողների և ուսանողների համար։
Բժշկական մայր բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանը այցելուի համար ոչ միայն մշակութային օջախ է, այլև կրթարան, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ բժշկագիտության պատմությանը, տեսնել անվանի գիտնականների ձեռագրերը, անձնական իրերը, բժշկական գործիքները, մասնագիտական շատ ու շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ ստանալ: