«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը հունիսի 20-ից նվազեցնում է սրտի ստենտավորման գները

Բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից օգտվելու պահանջարկի ավելացման և վերոնշյալ ծառայությունները հանրապետությունից դուրս ավելի մատչելի պայմաններով ստանալու պատճառով, բնակչության շոշափելի արտահոսքը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները:

19/06/2018

CCBIO կենտրոնի կողմից կազմակերպվող միջազգային սիմպոզիումում մեր դասախոսները ներկայացրել են իրենց աշխատանքները

Կարճ ժամանակ առաջ ԵՊԲՀ երկու դասախոս՝ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ա.Վ. Պապյանը և Թերապևվտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Գ.Ե. Մանրիկյանը, հնարավորություն ունեցան EURASIA միջբուհական միջազգային ծրագրի շրջանակում իրենց գիտական աշխատանքների մի մասը կատարել Նորվեգիայի Բերգեն Համալսարանի UiB/Քաղցկեղի բիոմարկերների կենտրոնի CCBIO, Բերանի Խոռոչի Պաթոլոգիաի ամբիոնում և համալսարանական կլինիկային պատկանող Պաթոլոգիայի բաժանմունքում։

18/06/2018

Թեսալոնիկի համալսարանի դասախոսը տպավորված է ԵՊԲՀ ուսանողներով

«Էրազմուս +»  միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 11-ից 15-ը  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Արիստոտելի անվան Թեսալոնիկի  համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ Կոնստանտինոս Ցիոմալոսը:

18/06/2018

«Ապագա բժիշկը» 60 տարեկան է

1958-ը բժշկական ինստիտուտի կյանքում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ՝ սկսեց լույս տեսնել «Ապագա բժիշկ» թերթը, և մեր կրթօջախում ուսանելու եկած առաջին արտասահմանցիները դարձան առաջին կուրսի ուսանողներ: Բժշկական ինստիտուտի պատմության մեջ շրջադարձային այս պահերը դժվար է գերագնահատել, քանի որ առաջինը նշանակում էր մեր բուհի գրավոր պատմության սկիզբ, երկրորդը՝ թեկուզ միայն սփյուռքահայերի կողմից, մեր կրթօջախի միջազգային ճանաչում: 

15/06/2018

Ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը դասախոսեց ԵՊԲՀ-ում

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի դահլիճում անցկացվեց «Հեռաբժշկություն. միջազգային փորձը և հեռանկարները Հայաստանում» խորագրով դասախոսություն, որը վարեց ֆրանսահայ անվանի բժիշկ Ռոբին Օհանեսյանը:

14/06/2018

Մարդասիրության հերթական դրսևորումներից մեկը. մեկնարկեց «Արյան դոնորի շաբաթ»-ը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս տարի այն առանձնահատուկ կերպով նշվեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում:

14/06/2018

Երկկողմանի դասախոսական փոխանակային ծրագիրն ամփոփում է արդյունքները՝ հետագա համագործակցության ակնկալիքով

Օրեր անց արդյունքները կամփոփի «Էրազմուս +» երկկողմանի  դասախոսական փոխանակային ծրագիրը, որն իրականացվում էր  ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ու Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ֆակուլտետի միջև:

11/06/2018

Գիտության մեջ ԵՊԲՀ ուսանողների հերթական հաջողությունը

ԵՊԲՀ ՈՒԳԸ ArmBionics թիմը՝ ստանալով դրամաշնորհ Innovative solutions and technologies(ISTC) Joint research grant program-ի շրջանակներում, մայիսի 31-ին ներկայացրեց իր աշխատանքի առաջին արդյունքները ISTC գիտական օրվա շրջանակներում։

09/06/2018

Արա Դարզին և Ռուբեն Վարդանյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ականավոր վիրաբույժ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին ԵՊԲՀ-ում բաց դասախոսությունից անմիջապես հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

08/06/2018