ԵՊԲՀ-ում այսօր անցկացված գիտական խորհրդի նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ: Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:
30/05/2018Այս անգամ և ընդամենը մեկ օր տարբերությամբ «Free Radical Biology and Medicine» (5-ամյա ազդեցության գործոնը՝ 5.9) և «Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry» (ազդեցության գործոնը 4.2)՝ երկու հեղինակավոր ամսագրերում կարող եք արդեն գտնել Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների անուները և հպարտանալ:
Հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բժշկական թրուենթիզմի վառ ներկայացուցիչ էր: Հակոբյանների ընտանիքին ենք նվիրում «Բժշկի ուղին» շարքի 16-րդ թողարկումը: Բժշկական գերդաստանի պատմությունը մեզ է ներկայացնում Հակոբյանի կրտսեր դուստրը՝ ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Մարիա Հակոբյանը:
ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որն այսօր բացեց դռներն այցելուների առաջ եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկներն, այլև այս օրերին համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները:
Wege Prize-ը ամենամյա մրցույթը կազմակերպվում է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Գրենդ Րեփիդս քաղաքում գտնվող Ֆերրիսի նահանգային համալսարանի (Kendall College of Art and Design, Ferris State University) կողմից: Վերջինիս նպատակն է միջազգային հարթակում բարձրացնել աշխարհում առկա արդի բնապահպանական խնդիրները և առաջարկել շահավետ բիզնես-լուծումներ շրջանային տնտեսության կոնցեպտում: Այս տարի մրցույթին CarpeJur թիմի կազմում մասնակցում էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նաթելլա Ղարիբյանը։ Միջբուհական թիմի կազմում ընդգրկված էին ուսանողներ Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային և Երևանի պետական բժշկական համալսարաններից։
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին կդասախոսի Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ):
ԵՊԲՀ-ն մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ բժիշկ-մասնագետների: Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատարները, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները Հայաստան են ժամանել Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր առավոտյան մեկնարկեց համալսարանի Կարմիր դահլիճում: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը:
2017 թվականի նոյեմբերից Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի տնօրեն Կարինե Սարգսյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Այովայի համալսարանի (ԱՄՆ), Բաբեշ Բոյայի (Ռումինիայի), Մոլդովայի Տեստեմիտյանուի անվան բժշկության և դեղագիտության պետական, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանների հետ իրականացնում են խոշոր միջազգային ծրագիր «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում):