Օր առաջին. ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը աշխատանքային այցով անմիջապես օդանավակայանից ուղևորվեց Գերմանիայի դոկտոր Մարգարետ Ֆիշեր-Բոշի անվան կլինիկական ֆարմակոլոգիայի ինստիտուտ:
05/07/2018ԵՊԲՀ Նեյրոգիտության նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիան ընդունեց առաջին հյուրերին։ Տեսական ամբիոնների պրոֆեսորներն ու վարիչները ծանոթացան լաբորատորիայի նոր հնարավորություններին։
ԵՊԲՀ կապույտ դալիճում դասախոսությամբ հանդես եկավ Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի պրոֆեսոր, Նեյրոռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ և Նյարդաբանության հետազոտման լաբորատորիայի տնօրեն Ջոզեֆ Մալդջյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
«Բժշկի ուղին» շարքի հերթական թողարկումը ԵՊԲՀ երկարամյա աշխատակից, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արտո Զիլֆյանի մասին է: Նա մեր երկրի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է: Բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին:
ԵՊԲՀ հետազոտական գործունեությանը նոր շունչ հաղորդելու և համալսարանի հնարավորությունների շրջանակն ընդլայնելու նպատակով բուհի գիտական մասը Horizon 2020- Twinning ծրագրի ԵՊԲՀ հայտադիմումի նախապատրաստման ուղղությամբ այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Բժշկությունը սահմաններ չի ճանաչում: Այստեղ ժամանակի ու տարածության, ճանաչողության այլ չափումներ են: Ամեն ինչ հանուն մարդու ու նրա կյանքի: Սա է բժշկի ապրելու ու գործելու միակ բանաձևը:
ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միությունը հայտարարում է «Գիտական համագործակցություն և հաղորդակցություն» թեմայով ծրագրերի նախագծման և կազմակերպման մրցույթ։ Ներկայացվելիք ծրագրերը պետք է ուղղված լինեն ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների մոտ գիտական համագործակցության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը, գիտական արդյունավետության և գիտական արտադրանքի որակի բարձրացմանը։