Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին բաց դասախոսություն ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանում:
08/06/2018ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում) միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած գիտնականների ԱՄՆ-ից, Ռումինիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից, Խորվաթիայից։
ԵՊԲՀ կարմիր դահլիճում այսօր կազմակերպված մասնագիտական հերթական հավաքը կրկին ստոմատոլոգների համար էր: Բժիշկ-մասնագետների համար դասախոսեց ԱՄՆ-ից ժամանած փորձառու մասնագետ Սահակ Մասերեջյանը:
Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի շրջանակում հերթական հանդիպումը նվիրված էր ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին:
Սիրելի ուսանողներ, ավարտվեց ՌԴ Մոսկվայի Ն. Ի. Պիրոգովի և Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարաններ, փոխանակային ծրագրի շրջանակներում, պրակտիկա անցնելու նպատակով դիմած ուսանողների ընտրությունը: Ստորև ներկայացնում ենք մրցույթը հաղթահարած ուսանողների ցանկը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Հայրապետյանը Վարշավայի 14-րդ միջազգային բժշկական (“14th Warsaw International Medical Congress”) գիտաժողովի մասնակիցներից էր: Վարշավայում կայացած գիտաժողովի ընթացքում Լիանան հանդես եկավ երկու զեկույցով։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին, անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները: