ԵՊԲՀ-ում էր ամերիկյան Johns Hopkins Medicine International ընկերության բժշկական տնօրեն Հեյթհամ Հասունը, ում հետ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։ Քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները ԱՄՆ առաջատար բժշկական կենտրոնի հետ, մասնավորապես խոսվել է որակի, նորարարությունների, գիտական և կրթական մի շարք նախագծերի իրականացման վերաբերյալ։
24/05/2018ԵՊԲՀ պրոռեկտոներն այսօր ընդունեցին Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած անվանի բժիշկ-մասնագետներին:
Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի:
Կարդալ սկզբնաղբյուրում
Փորձի փոխանակման նպատակով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են Շվեդիայի Յոնչոպինգ քաղաքի նեոնատալ ծառայության ղեկավար Ֆրեդրիկ Ինգեմանսոնին և նույն քաղաքի «Ռիհով» հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Սիմոն Ռունդքուիստին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊԲՀ և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունների (ՈւԳԸ) համագործակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բժշկական էթիկան՝ Ֆեմիդայի կշեռքին» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին երկու բուհի ուսանողները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով այս տարի ևս Հայաստանում և Արցախում կանցկացվի Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին: