ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը, ով հանդիսանում է նաև ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության նախագահ, մասնագիտական վերապատրաստման եռամսյա այցով գտնվում էր Մադրիդի Լա Պազ համալսարանական կլինիկայի Ալեգոլոգիայի բաժանմունքում: Այս հնարավորությունը Մարիամը ձեռք էր բերել` շահելով դրամաշնորհ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի կողմից:
13/04/2018ԵՊԲՀ-ում անցկացվող համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների հագեցած օրակարգը երեկ ուներ նաև մշակութային բաղկացուցիչ:
Կարդալ սկզբնաղբյուրում
Կարդալ սկզբաղբյուրում
Կոպենհագենի համալսարանի ուսանողուհիներ 25-ամյա Միան և 26-ամյա Կատրինը սննդի ոլորտում իրենց 6-շաբաթյա մասնագիտական պրակտիկան անցնելու համար ընտրել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 9-ից 12-ը կանցկացվեն երկու գիտագործնական համաժողովներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ:
ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ՌԴ Ն. Ի. Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ժուրաբեկ Տուրսումատովին հանձնեց հավաստագիր այն մասին, որ նա թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտել է կրթական 5 շաբաթյա ծրագիր ԵՊԲՀ կլինիկական բազաներում: