ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով բժշկական համալսարանը երեք բրոնզե մեդալ է նվաճել:
10/05/2018ՌԴ Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ալմազբեկ Բերդիկուլովը թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտեց կրթական 3 շաբաթյա ծրագիրը ԵՊԲՀ կլինիկական բազաներում:
2017 թվականի նոյեմբերի 30-ից ԱՄՆ-ի Կենտուկիի համալսարանի Լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, դոցենտ Ալլա Գրիգորյանը կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի այցելու պրոֆեսոր:
Երկօրյա գիտագործնական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին իմունոլոգիայի բնագավառի Ռուսաստանի Դաշնության ակադեմիկոսներ և մի շարք առաջատար պրոֆեսորներ, ովքեր հանդես եկան ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ գործնական նշանակությունունեցող դասախոսություններով բժիշկների համար։
Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը:
ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Արեգ Թոթոլյանին այսօր մեկնարկած Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողովի շրջանակում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊԲՀ–ում այսօր մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված երկօրյա գիտագործնական համաժողով, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ այսօր ռուս գործընկերների հետ հաջողվել է բժշկական համալսարանում իմունոլոգիայի բնագավառում կազմակերպել բեկումնային միոցառում, ոչ միայն ԱՊՀ տարածքում, այև աշխարհում հայտի առաջատար իմունոլոգների մասնակցությամբ։
Եռօրյա դասախոսությունների մասնակցելու նպատակով Երևան ժամանած Համբուրգի Նորդակադեմիայի պրոֆեսոր Յորգ Հայերը, Նորդակադեմիայի առողջապահության մենեջմենթի գծով ղեկավար, պրոֆեսոր Հերիբերթ Յուրգենսը և Մյունխենի տեխնիկական համալսարանի Ռոման Հերցոգի անվան քաղցկեղիկենտրոնի կլինիկայի ղեկավար, մագիստրոս Յուրգեն Շեֆերսը ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի ևմիջազգային գործունեության և արտաքին կապերի գծով Երվանդ Սահակյանի, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեցին համագործակցության մի շարք հարցեր: