Սարո Արմենյանը՝ Ուռուցքաբանության և Հանրային առողջության ամբիոնների այցելու պրոֆեսոր

2017 թվականի դեկտեմբերի 31-ից ԱՄՆ-ի City of Hope հիվանդանոցի Childhood Cancer Survivorship կլինիկայի և Արդյունքների հետազոտման բաժնի ղեկավար, մանկաբուժության դոցենտ Սարո Արմենյանը նաև Երևանի Մխիքար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության և Հանրային առողջության ամբիոնների այցելու պրոֆեսոր է:

06/04/2018

Ուսանողական գիտական համաժողով՝ Բժշկական քիմիայի ամբիոնի ստեղծման 95-ամյակին նվիրված

ԵՊԲՀ 6-րդ լսարանն այսօր կրկին ողողված էր գիտական շնչով: Համալսարանի Բժշկական քիմիայի ամբիոնի ստեղծման 95-ամյակին էր նվիրված ներամբիոնական գիտական խմբակի ուսանողական գիտական ամփոփիչ համաժողովը:

05/04/2018

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները հերթական հաջողություններն են գրանցել

2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին  կենսաբանություն առարկայից  ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցից մասնակցել է 5 աշակերտ, 4-ը՝ արժանացել են դիպլոմների:

05/04/2018

«Գիտությամբ զբաղվող մարդու մտահորիզոնը մի քիչ յուրահատուկ է». վստահեցնում են ԵՊԲՀ այս ուսումնական տարվա լավագույն ուսանողները

Յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն աչքի է ընկնում ոչ միայն իր կրթության որակով, գիտելիքներ փոխանցելու անխախտ օրենքներով, այլև այնպիսի ուսանողներով, ովքեր տրված գիտելիքներն ամբողջությամբ ամբարում են` գիտակցելով, որ դա է լավ մասնագետ դառնալու ամենակարևոր պայմանը:

30/03/2018

Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատալոգիայի ոլորտում Իրինա Մալխասյանին էքստրիմի հմայքն է գրավում

Անեսթեզիոլոգիան և ռեանիմատալոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից են, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:

29/03/2018

Անցկացվեց «Արդի խնդիրները Էնդոդոնտիայում» խորագրով սեմինար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր «Արդի խնդիրները Էնդոդոնտիայում» խորագրով սեմինար, որին մասնակցում էին ուսանողներ, կլինիկական օրդինատորներ և բժիշկներ հանրապետության տարբեր մարզերից:

29/03/2018

ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը ներկայացվեց Գիտական խորհրդի նիստում

Գիտությունն էր Գիտական խորհրդի երեկ անցկացված հերթական նիստի օրակարգում։ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը։

29/03/2018

Վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը

ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը մեկնարկեց անվանի վիրաբույժ, Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ պրոֆեսորը պարգևատրվեց ԵՊԲՀ հուշանվերով։ Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է:

28/03/2018

ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»: Տոնակատարությանը մասնակցեցին ԵՊԲՀ հնդիկ ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված էին հնդկերենով:

27/03/2018