Ապագա բժիշկների ֆուտբոլային հաջողությունները

ԵՊԲՀ ուսանողները տարբեր սպորտաձևերում հաջողություններ են գրանցում: Մարտից մեկնարկած ֆուտզալի միջբուհական առաջնությանը ևս հերացիականները լավագույն արդյունքներն ունեն:

16/11/2022

Բանավիճում են ուսանողները. Օտար լեզուների ամբիոնում ակումբ է բացվել

ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնում կայացավ «Բանավեճեր» ակումբի բացումը, որտեղ բանավեճերն անցկացվելու են ռուսաց լեզվով։

15/11/2022

Որակյալ բուժօգնություն 12 418 քաղաքացու մեկ ամսում

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրները շարունակում են բնակչությանը մատուցել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:

15/11/2022

Նոյեմբերի 14-ը լոգոպեդների միջազգային օրն է

Նոյեմբերի 14-ը լոգոպեդների միջազգային օրն է: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2004 թվականից։ Լոգոպեդը մասնագետ է, որը բացահայտում է խոսքային խնդիրները, կանխարգելում և շտկում դրանք։

14/11/2022

Դժվարություններն ու հիասթափությունները հաջողությունների նախաբանն են. անվանական կրթաթոշակառու

«Դժվարություններն ու հիասթափությունները բժշկական բուհում հաջողությունների նախաբանն են, այստեղ շատ են հնարավորությունները, գիտելիքով զինվելու ուղիները». այս համոզմանն է Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, «Էմիլ Գաբրիելյանի անվան» անվանական կրթաթոշակառու Կիմա Պետրոսյանը: 

14/11/2022

«Դիաբետի խնամքի հասանելիություն». նոյեմբերի 14-ը՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում կա մոտ 800 մինչև 18 տարեկան երեխա՝ Type 1 դիաբետով։ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ երկրում միակ մանկական էնդոկրին բաժանմունքում, ստացիոնար բուժում է ստանում տարեկան մոտ 450 երեխա։ 

14/11/2022

Աննա Բալյան. կենսասիրություն վարակող բժիշկը

Աննա Բալյանը փոքրուց գիտեր, որ իր հետագա զբաղվածությունն առնչվելու է երեխաների հետ: Մանկավարժություն, թե բժշկություն երկընտրանքը տարիների մեջ հղկվեց, ձևավորվեց և հաջողությամբ մեկտեղվեց իր ամենօրյա աշխատանքում տասնամյակներ շարունակ:

13/11/2022

Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների՝ բժշկի մոտ բոլոր այցելությունների մինչև 90%-ը պայմանավորված է սթրեսով:

13/11/2022

Նոյեմբերի 12-ը՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Թոքաբորբը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում համարվում է թիվ մեկ «մարդասպանն» աշխարհում։

12/11/2022