ԵՊԲՀ ռեկտորը կամավորական աշխատանք կատարած 172 ապագա բժշկի շնորհեց պատվոգիր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում համալսարանական երեք հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու համար 172 ապագա բժշկի շնորհեց պատվոգիր:

17/05/2022

Համալսարանական մասնագետները հանդես եկան ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին նվիրված զեկույցներով

Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի երկրորդ օրը համալսարանական մասնագետների կողմից ներկայացվեց հինգ զեկույց՝ նվիրված ալերգիկ հիվանդությունների տարբեր դրսևորումներին, դրանց ախտորոշմանն ու բուժման ժամանակակից մեթոդներին:

17/05/2022

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակվում է

Մայիսի 14-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:

17/05/2022

Շնորհակալագրեր՝ քույրական գործի մասնագետներին երկարամյա, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, համալսարանական հիվանդանոցների և ուսանողական հանրակացարանների բուժկետի բուժքույրերին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ, ռեկտորատի այսօր հրավիրված նիստում շնորհակալագրեր հանձնեց՝ երկարամյա, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար:

16/05/2022

Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ ոլորտի մասնագետների դիտակետում

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան երկօրյա գիտաժողովը:

16/05/2022

Ուսանողները՝ վիրաբուժական օլիմպիադայի և գիտական կոնֆերանսի ակտիվ մասնակիցներ

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում մայիսի 7-ը տոնական էր․ անցկացվեց հերթական վիրաբուժական օլիմպիադան, որին ակտիվ մասնակցում էր շուրջ 60 ուսանող Ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների հայախոս և միջազգային ուսանողներից, որոնք մրցում էին այս կիսամյակում ձեռք բերված գործնական հմտություններով։ 

16/05/2022

Լևոն Նազարյանն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս ընտրել այն մասնագիտությունը, որն առավոտյան ոգևորում է արթնանալ

Ամերիկահայ բժիշկ և ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Նազարյանի կատարած զգալի ներդրումը Հայաստանում ուլտրաձայնային ախտորոշման զարգացման գործում անգնահատելի է։ Նա մեծապես նպաստել է մեր երկրում ճառագայթաբանության զարգացմանը և այս ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը:

16/05/2022

Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը։ 

14/05/2022

ԵՊԲՀ պատվիրակին շնորհվել է դիպլոմ միջազգային համագումարին ակտիվ մասնակցության համար

Սոչիում ապրիլի վերջին տեղի ունեցավ «Տղամարդու առողջությունը» ամենամյա  XVIII միջազգային համագումարը, որը գիտական հարթակ է, ուր հավաքվում են ոլորտի առաջատար  մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։  

13/05/2022