Համագործակցություն՝ ի նպաստ մեր երկրում դեղագործական կենսատեխնոլոգիայի զարգացման

Բժշկական կրթության, հատկապես դեղագիտության ոլորտում համագործակցության շնորհիվ, ապագա մասնագետները հնարավորություն ունեն կատարելագործել բուհում ստացած գիտելիքները և ձեռք բերել փորձ:

04/03/2022

Երազանքը դարձնելով նպատակ՝ հերացիականը վստահ անցել է բժշկի ուղին

Մեր երկրում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին և չափանիշներին համահունչ։ Ոլորտում հաջողությունների գրանցման ակունքներում կանգնած մասնագետների մեծ մասը ԵՊԲՀ շրջանավարտ է:

03/03/2022

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է

Մարտի 3-ը համաշխարհային օրացույցում Լսողության պահպանման միջազգային օրն է: Առաջին անգամ Լսողության պահպանման միջազգային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվել է 2007 թվականի մարտի 3-ին: Ամբողջ աշխարհում 360 միլիոն մարդ լսողության խանգարման խնդիրներ ունի:

03/03/2022

Ֆրանսահայ հայտնի վիրաբույժ Արամ Գազարյանը փաստում է՝ Հայաստանում կան բացառիկ բժիշկներ

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները լայն անդրադարձ կատարեցին ֆրանսիական Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկում կատարված շատ բարդ վիրահատությանը։ Առաջին անգամ կատարվել էր զույգ ամբողջական ձեռքերի փոխպատվաստում, վիրահատական միջամտությունը բարեհաջող էր անցել։ 

02/03/2022

ԵՊԲՀ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Այսօր, քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ԵՊԲՀ-ում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր:

01/03/2022

Ականավոր բժիշկ-գիտնականների անունները կրող կրթաթոշակներ կսահմանվեն

Հաշվի առնելով աշխարհի առաջատար համալսարաններում արդեն կիրառվող փորձը, ինչպես նաև նպատակ ունենալով պահպանել և ապագա բժիշկների համար մշտապես հասանելի դարձնել Հայաստանում և արտերկրում բնակվող անվանի բժիշկ-գիտնականների օրինակը՝ ԵՊԲՀ-ում առաջիկայում ծրագրվում է սահմանել հեղինակավոր բժիշկ-գիտնականների անունը կրող կրթաթոշակներ:

01/03/2022

Մանկաբարձ-գինեկոլոգը նոր կյանքի ճիչը լսելու հնարավորությունը հրաշք է համարում

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ Անի Մալխասյանի համար բժշկի ամենակարևոր հատկանիշներից են մարդասիրությունն ու խոհեմությունը, բուժառուի ապրումները կիսելու ունակությունը:

01/03/2022

Ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներում`ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվելով պատվոգրով:

28/02/2022

Մեկնարկել է «Հերացի-վերլուծական» կենտրոնի գործունեությունը

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ 2022 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի («Հերացի-վերլուծական» կենտրոն) ստեղծման հայեցակարգը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հնարավոր դերակատարումը ներկայի առողջապահական մարտահրավերների պայմաններում:

25/02/2022