Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիները՝ հետևելով գիրք նվիրելու օրվա խորհրդին, այսօր իրենց նախընտրած գիրքը «Ինձնից՝ ինձ» մակագրությամբ նվիրեցին հենց իրենց՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին:
18/02/2022Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց 14-ամյա Լիլիանա Տոնոյանի նկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Տեղի ունեցավ Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց վեբինարը «Ինչպես դառնալ նորարար» թեմայով։ Վեբինարը վարում էր Walter Dandy Club֊ի նախագահ, ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սալիմ Աբդուլռաուֆը:
Բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Երվանդ Սահակյանին հոբելյանի առթիվ։
«Օմիկրոն» շտամը ներկայումս վարակի գերիշխող տարբերակն է համարվում աշխարհում, ի տարբերություն մյուս մուտացված տարբերակների այն ավելի մեծ արագությամբ է տարածվում։ Դրանով է պայմանավորված, որ մուտացիան կարող է դասակարգվել որպես մտահոգիչ տարբերակ։ Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք լինում նաև մահացության մակարդակի կտրուկ աճին ամբողջ աշխարհում:
Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարին (International Society on Thrombosis and Haemostasis) ներկայացվել է ԵՊԲՀ մասնագետների հեղինակած կլինիկական դեպքը՝ «Հիդրօքսիքլորոքինի դերը թրոմբոֆիլիայով և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հիվանդների մոտ կրկնվող թրոմբոզի երկրորդական կանխարգելման գործում» խորագրով։
«Մուրացան» համալսարանական համալիրում բարոթերապիայի ծառայությունից օգտվող պացիենտների բուժման գործընթացում էական բարելավում է արձանագրվում:
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: