Խմբակային լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում: Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա:
25/12/2020ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի 30-րդ թողարկումը Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի մասին է:
Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում այս անգամ ներկայացնում ենք ԵՊԲՀ անվանի շրջանավարտներից մեկին, որն ապրում և մասնագիտական գործունեություն է ծավալում հայրենիքից հեռու: Կարինե Գաբրիելյանն արդեն մի քանի տասնամյակ է ԱՄՆ-ում մեծ հաջողություններ է գրանցել ակնաբուժության ոլորտում՝ չկորցնելով կապը հարազատ համալսարանի հետ:
Հմայիչ և գեղեցիկ ժպիտով 97-ամյա Սիլվա Ալեքսանի Նահապետյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից վարակվում էս բարությամբ և մարդկային ջերմությամբ: Բժիշկ է դարձել մոր ցանկությամբ: Մայրը պառկած է եղել հիվանդանոցում ու տեսնելով բժիշկների հոգատար վերաբերմունքը ցանկացել է, որ դուստրը ևս բժշկի մասնագիտությունն ընտրի:
ԵՊԲՀ մեկդարյա հոբելյանը հարազատ համալսարանի շուրջ է համախմբում Հայաստանում և հայրենիքի սահմաններից հեռու բնակվող հին ու նոր շրջանավարտներին։ Մեր ստեղծագործական թիմին առիթ ընձեռվեց հյուրընկալվելու բուհի ամենատարեց շրջանավարտներից մեկի՝ 1951 թվականին բժշկական ինստիտուտն ավարտած 94-ամյա Էլյա Հովհաննեսի Գրիգորյանի տանը։
Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ: Իսկ վիրաբույժի առօրյան, անկախ նրա կոչումից, դիրքից ու պաշտոնից բավականին լարված է ու ծանր:
«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում է բժշկագիտության հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 25-րդ մասը։
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը». Հովհաննես Թումանյանի այս խոսքերն ավելի քան բնորոշում են այն համոզմունքները, որով երկար տարիներ առաջնորդվում է հնդեվրոպաբան, լեզվագետ, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հենրիետա Սուքիասյանը: