Մերօրյա հերոսներ

Նարեկ Պողոսյանի ուղենիշն է՝ բժշկական բուհի ուսանողը միջակ սովորելու տարբերակ չունի

Ընտրած մասնագիտության մեջ լավագույնը լինելու ձգտումը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Պողոսյանին բերել է բժշկական: Երբ ընտրում էր բժշկական բուհը, վստահ էր, որ 100-ամյա պատմություն ունեցող բժիշկների դարբնոցն ամենապատասխանատու մասնագիտության հենասյունն է, որտեղ սովորողները պետք է հիշեն` միջակ սովորելու տարբերակ չունեն: 

23/08/2021

Ռեանիմացիայից հետո ապրել տենչացող ուժեղների աչքերը տեսնելով ապագա բժիշկը մոռացել է հոգնածության մասին

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կենտրոնացավ ապագա բժիշկ Գուրգեն Մելքոնյանի աշխատանքը համավարակի օրերին:   Այդ ժամանակ սովորում էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում, նախքան այդ՝ դեղատանն աշխատելուց բացի, արդեն մի տարուց ավելի աշխատում էր շտապօգնությունում որպես բուժակ:

19/08/2021

Բժշկի մասնագիտությունը՝ մարդասիրական առաքելություն

Արմեն Հարությունյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ապագա բժիշկը մասնակցել է Ջրականի ռազմական գործողություններին: Իրականացրել է նաև բուժակի աշխատանք: «Մեկ բուժակը քիչ էր, ես երկրորդ կուրս էի, բայց բժշկությունից հասցրել էի որոշ բաներ սովորել: Վերցրել էի բժշկական որոշ պարագաներ՝ բինտ, բամբակ, լարան»,-նշում է ուսանողը:

17/08/2021

ԵՊԲՀ շրջանավարտն առավել քան երբևէ վերարժևորում է ընտրած մասնագիտությունը

2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտ Սյուզաննա Միքայելյանը բացի բժշկական բուհում ձեռք բերած գիտելիքներից, շատ սովորողների պես գործնական հմտությունները կատերագործեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Նշված ժամանակաշրջանը դարձնելով նոր գիտելիքների ձեռքբերման շրջափուլ, պատրաստակամ ծառայեց բնակչության առողջության պահպանմանը,  մարդկանց:

16/08/2021

Շտապօգնությունում աշխատելը սկսնակ բժշկի համար դժվար, բայց մեծ առավելություն է

Նազելի Մինասյանը ԵՊԲՀ ընդհանուր  բժշկության ֆակուլտետի այս ուսումնական տարվա շրջանավարտներից է, որը համավարակի և պատերազմի օրերին մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել շտապօգնության ծառայությունում: Առաջիկայում  պատրաստվում է շարունակել հետբուհական կրթությունը՝ դիմելով կլինիկական օրդինատուրա:

09/08/2021

Բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ապագա բժիշկը կարողացել է օգնել հայրենիքի պաշտպաններին

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրս փոխադրված ուսանող Էրիկ Աբրահամյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին:  Սովորում էր 2-րդ կուրսում, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին զինկոմիսարիատից Արցախ մեկնելու մասին ծանուցագիր ստացավ: Առանց երկմտելու Էրիկ Աբրահամյանը զինվորագրվեց հայրենիքի փրկության գործին:

06/08/2021

Վարդան Մաթևոսյանի համար աշխատանքը ռեանիմացիայում գրավիչ է և պատասխանատու

ԵՊԲՀ սովորողները ինչպես համավարակի տարածման ընթացքում, այնպես էլ Արցախում սանձազերծված պատերազմի ժամանակ վերահաստատել են, որ մարդկային կյանքերի փրկությունը բժշկի առաքելությունն է:

05/08/2021

Այս տարվա շրջանավարտ Անդրանիկ Ասրյանը՝ համավարակի և պատերազմի կենտրոնում

ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտ Անդրանիկ Ասրյանը Արցախում պատերազմի վերսկսման մասին տեղեկացել է Երևանի շտապօգնության ծառայությունում՝ հերթափոխը հանձնելիս:

29/07/2021

Վերին Կարմիրաղբյուրից ապագա բժիշկը ճակատ է մեկնել զինվորի ու բժշկի գործը հավասարապես իրականացնելու վճռականությամբ

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Կամո Չոբանյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին լսել է ընկերոջից:

22/07/2021