Արման Զարմանյանը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 3-րդ կուրսից փոխադրվել է 4-րդ կուրս: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո նա դիմել է տարածքային զինկոմիսարիատ՝ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու նպատակով:
14/07/2021ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանը պատերազմի մասին լուրն իմանալուն պես կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ` առաջարկելով իրեն ևս ներգրավվել այն աշխատանքներին, որոնք միտված էին օժանդակել մարտի դաշտում վիրավորված զինվորներին բուժօգնություն տրամադրելուն:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռոբերտ Գալստյանը ևս սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուն պես, համալրել է սպիտակ բանակի շարքերը, զբաղվել է վիրավոր զինվորների տեղափոխմամբ, ցուցաբերել առաջնային բուժօգնություն:
44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արսեն Հարությունյանն ավարտեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսը:
Արցախյան վերջին պատերազմում սպիտակ բանակի մարտիկների կռիվը մահվան դեմ էր: Պատերազմի մասին լուրը ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի 1-ին կուրսի օրդինատոր Գոռ Ապրեսյանին բերեց Արցախ՝ առաջնագծի այն նույն զորամաս, որտեղ որպես բուժծառայության պետ անցել էր նրա ծառայությունը ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո:
Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ:
Արտակ Գոքորյանը Ջավախից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին:
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության 4-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գալուստ Մուրադյանը Արցախյան վերջին պատերազմը սկսելուն պես կամավորագրվել է և որպես բժիշկ իրականացրել վիրավորների տարհանում և տեղափոխում Արցախից Հայաստան։