«Փորձաքննությունների ոլորտի կրթական բաղադրիչի և սպասարկման որակի բարելավում» թեմայով աշխատանքային քննարկումն այսօր ԵՊԲՀ-ում համախմբել էր ինչպես համալսարանականներին, այնպես էլ բժշկագիտության տարբեր ոլորտների մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին:
13/04/2023ԵՊԲՀ կարմիր դահլիճում անցկացվեց գրական երեկո՝ նվիրված հայ մշակույթի գործիչների բազմաժանր ստեղծագործություններին։
Բժշկական համալսարանի շրիլանկացի ուսանողները պաշտոնապես հրավիրեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանին…
Երեք հեղինակ, ԵՊԲՀ երեք դասախոս մեկ գրքում ամփոփել են տարիների աշխատանքի արդյունքը` լույսընծայելով «Հոգեբանությունը բժշկության մեջ» ռուսալեզու ուսումնական ձեռնարկը, որի շնորհանդեսն էր այսօր:
Բրոնիսլավ Օզիմկովսկին հանդիպումներին ներկայանում է զինվորականին բնորոշ ճշտապահությամբ, իսկ հարցերին պատասխանում կարճ, հստակ և ռազմական բժշկին հարիր կրկնակի պատասխանատվությամբ։
Բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետը կազմակերպում է բաց դռների օր հանրային առողջապահական մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ:
2023թ. ապրիլի 8-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում անցկացվեց «Կանխարգելիչ բժշկություն» խորագրով ուսանողական գիտաժողով` կազմակերպված ԵՊԲՀ կանխարգելիչ բժշկագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի կողմից: