Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք, արձանագրվում է 650.000 մահվան դեպք, որից 72 000-ը՝ Եվրոպական տարածաշրջանում:
13/12/2022«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում գործող բուժհաստատությունների բուժաշխատողները պարտավոր են պահպանել էթիկայի մի շարք կանոններ պացիենտ-բուժաշխատող, բուժաշխատող-բուաշխատող հարաբերություններում:
Դեղագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց օրինակով սովորողներին ներկայացնում են ոլորտում հաջողելու իրենց բանաձևը, որը պահանջում է աշխատասիրություն և նվիրում: Շահե Քասիսը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտել է 1992 թվականին։
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի և Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի նախաձեռնությամբ բժշկական մայր բուհում անցկացվեց ուսանողական կոնֆերանս «Հանրային առողջապահության խնդիրները ստոմատոլոգիայում» թեմայով:
ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանը շուրջ 50 տարի է, ինչ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում բժշկական համալսարանում ՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, իսկ այժմ որպես ամբիոնի վարիչ:
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հյուրընկալել էր Գերմանիայից առողջապահության կազմակերպիչներ' Յորգ Հայերին և Յուրգեն Շեֆերսին, որոնք հանդես գալով դասախոսություններով՝ կիսվեցին իրենց մասնագիտական գիտելիքներով և փորձով։
Բժշկական համալարանը հյուրընկալեց ՌԴ ԳԱԱ նախագահության անդամ, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևին։
Դեղագիտությունն այն մասնագիտությունն է, որը բացահայտում է «ինչուներ»։ Այս կարծիքին է փորձառու և ճանաչված դեղագետ Գագիկ Գրիգորյանը, որը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի երրորդ սերնդի շրջանավարտ է։ Բուհն ավարտել է 1979 թվականին, 2 տարի դասավանդել է ֆակուլտետի Ֆարմակոգնոզիայի ամբիոնում։
Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%: