Նորություններ

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 29-ին: Գլխուղեղի կաթվածը զարգանում է ուղեղային արյան շրջանառության խախտման արդյունքում, ինչը հանգեցնում է ուղեղի մի մասի արյան հոսքի էական թուլացման կամ դադարեցման:

29/10/2022

Ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտը ներգրավված է գիտահետազոտական աշխատանքներում

ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի  ասիստենտ Արշալույս Ղազարյանը ներգրավվել է նարդես (բոխ) բուսատեսակի պոպուլյացիաները հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով ամբիոնում ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի համաձայն կատարվող գիտահետազոտական աշխատանքի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտարշավային խմբում:

28/10/2022

Հնդիկ շրջանավարտը բժշկական համալսարանի շնորհիվ իրագործեց իր մեծ ցանկությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հնդիկ շրջանավարտ Ականշա Միշրային հնարավորություն տվեց՝ իրագործելու իր մեծ ցանկությունը:

28/10/2022

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարն ամփոփեց արդյունքները

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ բուհում սպորտի զարգացմանն ու տարածմանը,  հոկտեմբերի 17-ից 26-ն անցկացրեց «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար, որտեղ մասնակցում էին 20 թիմ 200 մասնակիցներով:

27/10/2022

Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է: «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինե Ալոյանի խոսքով` այն ապահովում է օրգանի և շրջակա հյուսվածքների մանրամասն պատկերը:

27/10/2022

«Դեղագետի հաջողության բանաձևը»․ Լամարա Իսախանյան

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից Լամարա Իսախանյանը շնորհավորանքներ հղելով սիրելի ֆակուլտետի 50-ամյակի առթիվ կիսվել է մասնագիտական հաջողություններով՝ համոզված նշելով՝ եթե ամենօրյա կյանքում, գործունեության մեջ չկա պայքար հանուն նպատակի երբեք չես կարողանա հասնել հաջողության:

27/10/2022

Ուսումնական աշխատանքների հաշվետվությունը ներկայացվեց Գիտական խորհրդի նիստում

Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետներից անվանական կրթաթոշակի երեք հավակնորդի թեկնածությունը ներկայացվեց և արժանացավ Գիտական խորհրդի հաստատմանը բաց քվեարկությամբ։

26/10/2022

Կաթնաջուր համայնքի աշակերտները՝ բժշկական բուհում

Բժշկական համալսարանը՝ Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակում, հյուրընկալել էր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին։  

26/10/2022

Հնդիկ ապագա բժիշկները նշեցին Լույսերի փառատոնը՝ Դիվալին. Ֆոտոշարք

Մոմեր, գույնզգույն լույսեր, հնդկական ազգային ուտեստներ և քաղցրավենիք․ հնդիկ ապագա բժիշկները նշեցին Լույսերի փառատոնը՝ Դիվալին։

25/10/2022