Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմաբժշկական փորձաքննության խումբը կանցկացնի «Զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները» և «Ռազմաբժշկական փորձաքննություն» թեմաներով կատարելագործաման դասընթացներ, որի մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ:
06/05/2022Յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին նշվում է ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը: Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:
Լյովա Ծառուկյանը 2018թ. ընդունվել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկուլյան ֆակուլտետ անվճար հիմունքներով։ Սովորում է գերազանց առաջադիմությամբ։ Ուսումնական գործընթացում իր հաջողությունների գրավականը իմացածով չբավարարվելն է, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը։
Բժշկական համալսարանում ներդրված գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի շրջանակում այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում իր հետազոտական աշխատանքի արդյունքներն է ներկայացրել ընդհանուր, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների 287 ուսանող:
Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Նալբանդյանի դասերը բժշկական համալսարանում միշտ առանձնանում են ակտիվությամբ և ստեղծագործական յուրահատուկ մոտեցմամբ։
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը կազմակերպել էր բադմինթոնի մրցաշար՝ ուսանողների համար և սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցում էին նաև ԵՊԲՀ աշխատակիցները:
Բարձր առաջադիմություն, ուսումնական հաջողություններ ունեցողներին անդրադառնալն ինքնանպատակ չէ: Այն միտված է ուսանողների, դիմորդների, շրջանում ներկայացնել օրինակելի սովորողներին, որոնք հետագայում իրենց նպաստը կբերեն բժշկագիտության տարբեր ուղղությունների զարգացման գործում:
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) 6-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում։ Սեպտեմբերի 5-10-ը Երևանում կթևածի գիտության և արվեստի շունչը։ 25 Նոբելյան մրցանակակիր դասախոսություններով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արուշա Շեկհերը վստահ է, որ մինչև կյանքի վերջ կապված կլինի Երևանին՝ ձեռքում պահելով ԵՊԲՀ դիպլոմը, իսկ սրտում՝ ջերմ հիշողություններն ու փորձառությունը, որոնք հավաքել է այս տարիների ընթացքում: