Նորություններ

Անվանի բժիշկ-գիտնական Անուշավան Ղազազյանը կդառնար 100 տարեկան

Բժշկական մեկդարյա բուհում ավագ սերնդին, բժշկագիտության նվիրյալներին մեծարելն ու գնահատելը սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ է:

18/03/2022

ՌԲՖ կուրսանտը կարծում է՝ ռազմական բժշկի մասնագիտությունը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք

Յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր որոշումներից է մասնագիտության ընտրությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի կուրսանտ Վահագն Պետրոսյանը երկար մտորելուց հետո որոշել է կյանքն ու ապագան կապել բժշկության հետ։

17/03/2022

Որդեգրելով գիտության զարգացման ուղին` ԵՊԲՀ-ում Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն բացվեց․ Տեսանյութ

Բժշկական 100-ամյա համալսարանի պատմության մեջ մարտի 16-ը նշանավորվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմամբ:

16/03/2022

Կլինիկական օրդինատորը ծրագրում է վերապատրաստվել ու գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Արցախի

ԵՊԲՀ-ն գերազանցությամբ ավարտած Սվետլանա Հարությունյանի համար ուսանողական տարիներին փոխանակային ծրագրի մասնակցելը որոշիչ է դառնում նեղ մասնագիտությունն ընտրելու հարցում:

15/03/2022

Ամփոփվեց «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի առաջին օրը

Համալսարանական երեք հիվանդանոցում «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ մասնագետների կողմից կատարվեց շուրջ 150 խորհրդատվություն, տրվել վիրաբուժական միջամտության 27 ցուցում: 

15/03/2022

Հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը նվիրված ուսումնական վարժանք անցկացվեց

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական վարժանք: Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն էր մարտի 12-ին անցկացված միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում:

14/03/2022

ԵՊԲՀ շրջանավարտը համախոհների հետ մեր երկրում հյուսվածքային ինժեներիան զարգացնելու ծրագրեր է իրականացնում

Շրջանավարտներն իրենց աշխարհասփյուռ գործունեությամբ բժշկական 100-ամյա կրթօջախի, պրոֆեսորադասախոսական կազմի համար հպարտանալու առիթներ են ստեղծում:

14/03/2022

Բժշկական համալսարանը` ժողովրդի թիկունքին. ֆոտոռեպորտաժ

Համալսարանական երեք հիվանդանոցում ոչ աշխատանքային օրն առավոտյան 11:00-ից գերհագեցած էր: Նախապես գրանցման միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեին դառնալ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի անմիջական մասանակիցները` տասնյակ մասնագիտություններով ԵՊԲՀ առաջատար մասնագետների, պրոֆեսորների կողմից խորհրդատվություն և բժշկական օգնություն ստանալով:

12/03/2022

«Արյան հիվանդությունների և քաղցկեղի հետ կապված դրսևորումներ» խորագրով առցանց համագումար

Ապրիլի 8-ին կկայանա «Արյան հիվանդությունների և քաղցկեղի հետ կապված դրսևորումներ» խորագրով առցանց համագումարը, որը նվիրված է Ֆրանսիայի Սուրբ Անտուան հիվանդանոցի օրերին։

11/03/2022