74-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի ցավերից, սրտխառնոցից փսխումներից, ընդհանուր թուլությունից, որովայնի առաջին պատին ուռուցքային արտափքվածության առկայությունից:
25/03/2022Մարտի 25-ը հայ վիրաբույժների մեծ համայնքի համար առանձնահատուկ օր է: Այսօր է ծնվել անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը:
Բուժական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ կարևոր դեր ունեցավ Բժշկական քիմիայի ամբիոնի զարգացման հարցում: 1922 թվականին գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս.Պ Ղամբարյանի կողմից անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա հիմնադրվեց Ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոնը, որի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները:
«Մաթևոսյան» զարգացման հիմնադրամը «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ բժշկական մայր բուհին նվիրեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռ. Ս. Վարդանյանի «Атлас лекарственных средств» երկու հատորանի գիրքը:
COVID-19 համավարակը բազմաթիվ անցանկալի հետևանքների հանգեցրեց ողջ աշխարհում։ Համապատասխան միջոցառումների անցկացումը նաև օտարերկրացի ուսանողների շրջանում բացարձակապես կենսական էր:
Հայ և ֆրանսիացի մասնագետներն օրեր առաջ առցանց հարթակում քննարկել են Հայաստանում մանկական հոգեբուժության զարգացմանը ուղղված ծրագրերը։
«Բժիշկների առաջնորդման հմտությունների զարգացում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
ԵՊԲՀ առաջատար մասնագետների կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի ունեցավ 2022 թվականի մարտի 19-ին: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներ, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ մարդկանց հոսքը կրկնապատկվել էր նախորդ շաբաթվա համեմատ, կազմելով 296 խորհրդատվություն:
Պատմական արժեքավոր արխիվային նյութերից, լուսանկարներից, հուշանվերներից, բժիշկ-գիտնականների անձնական իրերից, փաստաթղթերից, ձեռագրերից, ինչպես նաև այլ եզակի ցուցանմուշներից ձևավորված մեկդարյա բուհի թանգարանը վերանորոգումից և արդիականացումից, համալրումից հետո առաջին անգամ ներկայացավ բուհական հանրությանը: