Նորություններ

Ուղեցույց երկրաշարժի պարագայում անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ

Հարգելի սովորողներ և դասախոսներ, ԵՊԲՀ կառուցվքածային ստորաբաժանումների ղեկավարներ և ամբիոնի վարիչներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության և ԵՊԲՀ ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից համատեղ մշակված ուղեցույցը երկրաշարժի պարագայում անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ:

23/02/2022

Գիտությունը շարժիչ ուժ համարող ասպիրանտի համար սրտաբանության զարգացման գործում ներդրում ունենալը պատիվ է

Մասնագիտական աճը թե՛ կլինիկական, և թե՛ գիտական ասպարեզներում ԵՊԲՀ շրջանավարտ Սյուզաննա Շահնազարյանի համար գլխավոր նպատակն է:  2019  թվականից նա Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ է, ինչպես նաև նույն ամբիոնի ասիստենտ։ 

22/02/2022

ԵՊԲՀ-ում մեկնարկում են անգլերենի և գերմաներենի դասընթացներ

Օտար լեզուների ամբիոնի և Կարիերայի կենտրոնի համագործակցության արդյունքում ԵՊԲՀ-ում մեկնարկում են անգլերենի և գերմաներենի մասնագիտական դասընթացներ։

21/02/2022

Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մայրենի լեզուն դիտելով որպես ժողովուրդների ազգային ինքնության պահպանման կարևոր գործոն, փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության խրախուսման։

21/02/2022

Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը պարգևատրվել է Արիության մեդալով

ԵՊԲՀ  ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Վարդան Վարդանյանի համար ռազմական բժշկությունը միակ մասնագիտությունն է, որն իրար է կապում հայրենիքի պաշտպան և կյանքի, առողջության պահապան գաղափարները:

21/02/2022

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիները՝ հետևելով գիրք նվիրելու օրվա խորհրդին, այսօր իրենց նախընտրած գիրքը «Ինձնից՝ ինձ» մակագրությամբ նվիրեցին հենց իրենց՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին: 

18/02/2022

Նկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես` ԵՊԲՀ աջակցությամբ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց 14-ամյա Լիլիանա Տոնոյանի նկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

18/02/2022

Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց հանդիպումը

Տեղի ունեցավ Դենդի նյարդավիրաբուժական ակումբի առաջին առցանց վեբինարը «Ինչպես դառնալ նորարար» թեմայով։ Վեբինարը վարում էր Walter Dandy Club֊ի նախագահ, ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սալիմ Աբդուլռաուֆը:

18/02/2022