Համալսարանական երեք հիվանդանոցում «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ մասնագետների կողմից կատարվեց շուրջ 150 խորհրդատվություն, տրվել վիրաբուժական միջամտության 27 ցուցում:
15/03/2022Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կողմից ԵՊԲՀ պահպանության ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական վարժանք: Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն էր մարտի 12-ին անցկացված միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում:
Շրջանավարտներն իրենց աշխարհասփյուռ գործունեությամբ բժշկական 100-ամյա կրթօջախի, պրոֆեսորադասախոսական կազմի համար հպարտանալու առիթներ են ստեղծում:
Համալսարանական երեք հիվանդանոցում ոչ աշխատանքային օրն առավոտյան 11:00-ից գերհագեցած էր: Նախապես գրանցման միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեին դառնալ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի անմիջական մասանակիցները` տասնյակ մասնագիտություններով ԵՊԲՀ առաջատար մասնագետների, պրոֆեսորների կողմից խորհրդատվություն և բժշկական օգնություն ստանալով:
Ապրիլի 8-ին կկայանա «Արյան հիվանդությունների և քաղցկեղի հետ կապված դրսևորումներ» խորագրով առցանց համագումարը, որը նվիրված է Ֆրանսիայի Սուրբ Անտուան հիվանդանոցի օրերին։
Երևանի ամենահին բժշկական համալսարանական հաստատությունը «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում առաջիկա 100 օրերին առաջարկում է բուժօգնություն հետևյալ մասնագետների մոտ
Արդեն երեք տարի է, ինչ բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետում կրթություն են ստանում Ղազախստանից ժամանած ուսանողներ։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: