Նորություններ

Մասնագիտական գիտելիքներին, առաջադիմությանը զուգահեռ՝ կարևորվեց ապագա ստոմատոլոգների մարդկային հատկանիշները, ազնվությունը

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը ֆակուլտետ ընդունված շուրջ 150 ապագա ստոմատոլոգի ներկայացավ նախ որպես ընկեր և բարեկամ, որը պատրաստ է լսել և քննարկել ուսումնական գործընթացում ծագած յուրաքանչյուր խնդիր:
 

31/08/2021

Բժշկական բուհը դիմավորեց դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին`ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի լսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանն այսօր հանդիպեց առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպումներն անցկացվեցին երկու փուլով՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, ինչպես նաև խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

31/08/2021

Գիտելիքի հիմքի վրա պետք է կառուցել մասնագիտանալու վերնաշենքը. ԵՊԲՀ-ն ընդունեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսի 512 ուսանողի: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, պահպանելով հակահամաճարակային կանոնները, առաջին կուրսեցիների հետ հանդիպումները համալսարանում անցկացվեցին փոքր խմբերով:

31/08/2021

Համալսարանական վիրաբույժները փայծաղային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը: 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա:

31/08/2021

Աշխարհում առաջին անգամ ԵՊԲՀ-ում արհեստական բանականության գործիքը կկիրառվի բժշկական կրթության մեջ

Աշխարհում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արհեստական բանականության գործիքը կօգտագործվի բժշկական կրթության մեջ։  

30/08/2021

ԵՊԲՀ դասախոսի մեծ ցանկությունն է մասնագիտական կարողություններն ու հմտությունները կիրառել միայն խաղաղ երկնքի տակ

Դիմածնոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտն ավարտել է 2014 թվականին: Նա այժմ  դասախոսում է հարազատ բուհում, նաև շուրջ երկու տարի ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Պլաստիկայի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:

30/08/2021

Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին:

27/08/2021

Կլինիկական օրդանատորը համոզված է՝ մասնագիտական գործունեությունը կլինի ավելի բեղուն, նոր գիտելիքներով ու փորձով հագեցված

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Բագրատ Հակոբյանը բժիշկ դառնալու որոշումը կայացրել է հանպատրաստից։ Այժմ նա ԵՊԲՀ  «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում շարունակում է հմտանալ ընտրած մասնագիտության մեջ։

27/08/2021