Անցնող տարվա վերջին աշխատանքային օրը կատարաված աշխատանքի համար շնորհակալություն ասելու լավ առիթ է: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բուհի և համալասրանական հիվանդանոցների պատասխանատուների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ պատերազմական պայմաններում համալսարանական հիվանդանոցներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ ակտիվ համագործակցության և ներդրման համար շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանին և ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս, հիմնադրամի ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանին:
30/12/2020Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմը հոսպիտալներում և հիվանդանոցներում համախմբեց սպիտակ բանակի ներկայացուցիչներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 29-ին այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին:
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն այսօր անցկացրեց նախագահի ընտրություն՝ համապատասխան 2002 թվականի ուսանողական խորհրդարանի կանոնադրության: Քվորումն ապահովելուց հետո, փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 30 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների կուրսերի հոսքերի ավագների կողմից նախագահ ընտրվեց Ընդահանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանը, որը կպաշտոնավարի 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը… Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:
Խմբակային լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում: Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա:
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած երկու տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էր 5×4սմ–ի:
Արեն Վերդյան… Համեստ և զուսպ ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր… Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, կլինիկական օրդինատոր Արեն Վերդյանն Արցախյան վերջին գոյամարտում պատասխանատու ծառայություն է անցել Մարտունիում: Ցավոք, թշնամու ԱԹՍ-ն չշրջանցեց նրան. Արենը զոհվեց ռազմաճակատից վիրավորներ դուրս բերելիս: