ԵՊԲՀ-ում անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը: Գիտաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, թույլ տվեց ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հիվանդության ախտորոշման և տարբերակման մեթոդներին, վարմանը և կյանքի որակի բարձրացմանը:
28/11/2019ԵՊԲՀ-ն այսօր հյուրընկալել էր Վիկտորիա Քոնսալթինգ և Իննովաֆարմ ընկերությունների հիմնադիր, բ. գ. թ., դոցենտ, Ըյսայի ընկերության միջազգային բժշկական գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանին, ով հանդես գալով դասախոսությամբ՝ անդրադարձավ բիոտեխնոլոգիական եղանակներով արտադրվող դեղերին, դրանց ուղղվածությանը և միտմանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Վլադիմիր Չեխոնինին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային և Եվրոպական նեյրովիրաբուժական ասոցացիայի նախագահ, շվեյցարացի հայտնի նեյրովիրաբույժ Քարլ Լոթար Շելերին:
Երևանի պետական բժշկական համալսարանում ոչ միայն բժիշկներ են կրթում, այլև մշակութային կյանքում ևս ակտիվ գործունեություն ծավալելու, ստեղծագործելու ոգևորիչ օրինակ են դառնում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը:
Վիրաբույժի մասնագիտությունը շարունակում է ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված մասնագիտություններից մեկը համարվել, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Սրընթաց զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն սիրելի մասնագիտություն է, այլև կյանքի հիմնական նպատակը: Ուստի շատ կարևոր է այս մասնագիտությունը ճիշտ ուսուցանել` սերունդներին փոխանցելով դրա նրբություններն ու առանձնահատկությունները:
Աննա Գաբրիելյանը Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է, Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու: Բժշկի մասնագիտությունն է ընտրել, քանի որ դեռ մանկուց շուրջն անընդհատ սպիտակ խալաթ ու բժշկական գրականությամբ հարուստ պահարաններ է տեսել։ «Ստոմատոլոգիական բոլոր խնդիրներիս համար ունեցել եմ անձնական ստոմատոլոգիս՝ տատիկիս, իսկ մնացած բոլոր անհանգստացնող հարցերիս պատասխանները ստացել եմ վիրաբույժ-վնասվածքաբան պապիկիցս»,-պատմում է ուսանողն ավելացնելով՝ Սինելնիկովի անատոմիական ատլասը միշտապես դրված է եղել պապիկի դիմաց։
ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:
Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է: