Հնդկաստանի Հանրապետության հիմնադրման 76-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա է գտնվել ԵՊԲՀ կազմը` օտարերկրացիների ուսուցման պատասխանատուների գլխավորությամբ:
27/01/2025Բոր կամ բորոտություն (անգլ.՝ leprosy,) կամ Հանսենի հիվանդություն, քրոնիկ վարակիչ հիվանդություն է՝ հարուցված Mycobacterium leprae-ով, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը։
Հանրային առողջության ֆակուլտետում մագիստրոսական թեզերի պաշտպանություն էր, որի ընթացքում 30 սովորող ներկայացրեց իր աշխատանքը՝ նվիրված հանրային առողջապահության արդի խնդիրներին:
Բժշկական կադրերի արդեն 105-ամյա դարբնոցի միջազգային գործունեության մասին կրկին խոսենք թվերով։
Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Գերմանիայի տարբեր էթիկական կոմիտեների անդամ, Տյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Universität für Weiterbildung Krems-ի կլինիկական հետազոտությունների մագիստրոսական ծրագրի ղեկավար Քրիստոֆ Գլայտերը
Պատկերացրեք, որ մտնում եք բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն, որտեղ չկա դժգոհ, բարկացած կամ հուզված պացիենտներով լի ընդունարան, չկան պարտադիր լրացվող թղթերի կույտեր կամ հրատապ խորհրդատվություններ:
Վահանաձև գեղձը (ՎԳ) փոքրիկ ներզատական (էնդոկրին) օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ: Այս գեղձն արտադրում է հորմոններ (կոչվում են թիրեոիդ հորմոններ), որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Հայրապետյանի խոսքով՝ բարձր առաջադիմությունը բժշկության մեջ կարևոր է, քանի որ այս մասնագիտությունն անմիջականորեն կապված է մարդկանց առողջության հետ, և այստեղ սխալներն ընդունելի չեն: