Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 18-ին անցկացվեց «Նեյրոգիտության շաբաթ 2025» միջոցառման երրորդ օրը։
22/05/2025«Համաշխարհային առողջապահության միտումների հաշվառմամբ բժշկական կրթության որակի ապահովման հիմնահարցերը» ԵՊԲՀ ուսումնամեթոդական XXI գիտաժողովը մայիսի 21-ին համախմբել էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին:
ԵՊԲՀ բժշկական մանրէաբանության ամբիոնում Erasmus+ ծրագրի շրջանակում կայացավ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի մանրէաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ, PhD Տրինիդադ դե Միգելի դասախոսությունը «Հակամանրէային նոր աղբյուրների որոնում հակաբիոտիկակայունության խնդիրը մեղմելու համար» թեմայով:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար 2024թ. աշնանային կիսամյակից «Հետազոտությունների հիմունքներ» նորարարական դասընթացը պարտադիր առարկաների շարքում է:
Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսի շրջանակում զեկույցով հանդես է եկել ԵՊԲՀ ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում»։
Ամեն տարի մայիսի 20-ին ամբողջ աշխարհի բժիշկները, ովքեր մասնագիտացված են վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում, նշում են իրենց մասնագիտական տոնը:
«Նեյրոգիտության շաբաթ 2025» միջոցառման երկրորդ օրը ոլորտի շուրջ 150 մասնագետ աշխարհի 20 երկրից այսօր բժշկական մայր բուհում շարունակեց աշխատանքը Զոֆիա Զուկովսկայի անվան տրանսլյացիոն նեյրոգիտության սիմպոզիումի շրջանակում:
Բժշկական տարբեր հետազոտություններ սեփական օրգանիզմի վրա իրականացնելու և գիտագործնական խոշոր նվաճում արձանագրելու անձնազոհ օրինակ՝ մեր հայրենակցի կողմից, ասթմայի բուժման համար կիրառվող ինհալյացիոն մեթոդի կիրառման օրինակով։
Բժշկական բուհում մայիսի 16-ին մեկնարկեց «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ը։ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության (International Stress and Behavior Society – ISBS) գործակցությամբ անցկացվող արդեն երրորդ տարեկան միջազգային համաժողովը համախմբել է շուրջ 150 առաջատար մասնագետի աշխարհի 20 երկրից, սկսնակ հետազոտողների և ուսանողների, որոնք կուսումնասիրեն ուղեղի գիտության և վարքագծի սահմանները: