Մերի Խաչատրյանը և Արտյոմ Աղաբաբյանը բժշկական բուհում սովորել են գերազանց առաջադիմությամբ, անվանական կրթաթոշակառու են եղել:
Միասին 5,5 տարի սովորած երիտասարդները սիրահարվել են, ընկերություն արել, իսկ Արտյոմի 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո՝ ամուսնացել:
20/02/2025Բժշկական համալսարանի Կարմիր դահլիճը համախմբել էր հայ և արտասահմանցի ապագա բժիշկներին։ Առիթը Կարիերայի կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում անցկացված միկրովիրաբուժական պրակտիկ համաժողովն էր։ Ծրագրի հիմնաքարն է «ուսանողը սովորեցնում է ուսանողին» սկզբունքը։
Բոլոր ֆակուլտետում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հպարտության առիթ են տալիս, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բժշկագիտության ապագան է:
Ռեյնոյի հիվանդության իրազեկման միամսյակը, որն անցկացվում է ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը Ռեյնոյի ֆենոմենի վերաբերյալ, հիվանդություն, որն ազդում է վերջույթների արյան շրջանառության վրա: Սա հնարավորություն է հասարակությանը կրթելու, իրազեկելու հիվանդության ախտանիշների, պատճառների և բուժման մասին, ինչպես նաև աջակցություն առաջարկելու նրանց, ովքեր ապրում են Ռեյնոյի համախտանիշով:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը կառույցի ներկայացուցիչների հետ բժշկական բուհում հանդիպում է ունեցել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ու համալսարանականների թիմի հետ:
«Բժշկությունը 5 րոպեում» շարքի շրջանակում համալսարանական մասնագետները շարունակում են անդրադառնալ առողջապահական արդի խնդիրների՝ իրազեկելով, տեղեկություններ տրամադրելով, տարբեր հարցերի պատասխաններ հնչեցնելով:
ԵՊԲՀ կապույտ դահլիճում Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական միության (YCS) և MedExplora-ի համագործակցությամբ անցկացվեց սեմինար, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հետազոտության հիմունքներին։
Բրուցելոզը, որը հայտնի է նաև որպես «միջերկրածովյան տենդ», «մալթական տենդ» կամ «ալիքաձև տենդ», զոոնոզ վարակներից է, որը հարուցվում է բրուցելայի տարբեր տեսակների կողմից: Այն զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություն է և ներառված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում: