Բժշկագիտությունը հայրենիքում զարգացնելու ձգտմանը հավատարիմ մնալով` Հայկական ուրոլոգիական ասոցիացիան (ՀՈՒԱ) 24-րդ տարեկան համագումարով և Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացի անցկացմամբ ամփոփեց հիմնադրման 25-ամյակը:
27/09/2024ԵՊԲՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական խորհրդարանի անդամները, ինչպես նաև բուհում մեկնարկած կոնգրեսին մասնակցող բժիշկ-գիտնականները ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի պատերազմում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ:
«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում ԵՊԲՀ-ն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր գրադարան, որը կհավակնի դառնալ ոչ միայն ուսումնական գործընթացի կարևոր բաղկացուցիչ, այլև բոլորովին նոր որակի կրթական միջավայր և ուսանողական տարածք:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը։
Անգլիայում արձանագրվել է կարմրուկից մահվան դեպք երեխայի մոտ: Երկրում 2024թ. հաստատվել է կարմրուկի ավելի քան 2465 դեպք, որից 78-ը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում, ինչը գնահատվել է որպես ամենամեծ բռնկումը վերջին տասնամյակում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը երկրորդ անգամ հյուրընկալում է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն: